Նինո Ռոտայի երաժշտությունը ինչպես Շեհրազադեի հեքիաթում10.02.2015
Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմերովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնում այսօր կկայանա իտալացի հայտնի կոմպոզիտոր Նինո Ռոտայի «Ալադինի կախարդական սափորը» օպերայի պրեմիերան: Հատկանշական է, որ այս բեմադրությունն առաջին անգամ կներկայացվի ռուսերեն լեզվով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Նինո Ռոտային ողջ աշխարը նախ և առաջ ճանաչում Ֆելինիի, Վիսկոնտիի, Ձեֆֆերելիի և Կոպպոլայի հայտնի ֆիլմերի համար ստեղծած երաժշտություններով: Սակայն «Օսկար»-ի ու «Գրեմմի»-ի դափնեկիր երաժիշտը պակաս հայտնի չի նաև իր հեղինակած սիմֆոնիկ երաժշտությամբ, օպերաներով ու բալետներով:
«Ալադինի կախարդական սափորը» օպերան նա գրել է 1960-ականների կեսերին: Դրանից հետո այդ օպերան բազմաթիվ լեզուներով է թարգմանվել և բեմադրվել:
Բարձր ու մռայլ ձորերի մեջ, ինչպես հազար ու մեկ գիշերների պատմությունները հյուսող Շեհրազադեի հեքիաթում, մի անձուկ քարանձավում Ալադինը գտնում է կախարդական սափոր... Եվ սկիզբ է առնում հրաշքներով , անսպասելի անցումներով ու կախարդանքներով, լարված սպասումներով բեմական պատումը...
Սակայն պետք է ասել, որ ի տարբերություն հեղինակային մտահղացման մոսկովյան բեմադրությունն ունի ոչ թե 3 այլ 2 գործողություն: Կրճատվել է նաև պարտիտուրան:
Ըստ դիրիժոր Վյաչեսլավ Վոլիչի, որոշ տեսարաններ կրճատվել են, բայց ոչ երաժշտական նյութը վնասելով, այլ դրամատուրգիան բարելավելու միտումով: Եվ նա պարզաբանում է, որ կրճատվել են «Որոշ կրկնություններ, երաժշտական արտահայտություններ, որոնք նման են տեքստին, բայց կրկնում են երաժշտական նյութը» :