Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեգապոլիսը կունենա նոր օպերային թատրոն

10.07.2015


Մոսկվայի կենտրոնում, Սրեդնի Կիսլովսկ փակուղում կկառուցվի նոր օպերային թատրոն-ստուդիա: Այդ մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Նոր մշակութային հաստատությունը ընդհանուր առմամբ կունենա 15,4 հազար քառակուսի մետր մակերես: Կառույցի 5 հարկերը կլինեն ստերգետնյա, իսկ գետնի մակերևույթին այն կունենա ևս երեք հարկ: Հիմնական հանդիսասրահը կունենա 500 նստատեղ: Նախատեսվում է կառուցել նաև 70 մեքենայի համար կայանատեղի և շենքին հարակից հարդարել փոքր թատերական բակ:
    Դիտվել է 895 անգամ