Ա. Ղուկասյան. «Ցավոք սրտի Երևանը Լոնդոնի կողքին չի գտնվում»10.08.2015
Այս պահին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան անվան ռուսական դրամատիկական թատրոնում Լոնդանի «Գլոբուս» թատրոնի արտիստները «Հայֆեստ» միջազգային 13-րդ փառատոնի շրջանակներում ներկայացնում են Շեքսպիրի «Համլետը»:
Ներկայացումն անգլիացի արտիստները պատրաստել են ի պատիվ շեքսպիրի ծննդյան 450 ամյակի և 2014 թ.-ի ապրիլի 23-ից սկսած ցուցադրական շրջագայություններով արդեն հանդես են եկել աշխարհի 120 երկրներում:
«Հայ հանդիսատեսի համար խաղալը մեծագույն հաճույք է: Դա կօգնի այսօրվա ներկայացումը փայլուն ցուցադրել»,- ներկայացումից առաջ կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Գլոբուս» թատրոնի դերասան Բերուչե Քանը:
Ըստ փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի, այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցության շնորհիվ: «Ցավոք սրտի Երևանը Լոնդոնի կողքին չի գտնվում, որպեսզի մեքենայով գնանք, հասնենք և ասենք. «Ահա, այսօր նոր ներկայացու ՞մ է Ձեր մոտ»: Եվ այս հնարավորությունը մեր համար մեծ պատիվ է»,-նշել է «Հայֆեստի» նախագահը: