Ռեժիսորներից բացի թատրոնում «ներկա են նաև այլ տղանդավոր մարդիկ»
10.16.2015

«Մեդիայի տարածքում հրապարակումների թիվն այն մասին, որ Կիրիլ Սերեբրեննիկովը Facebook-ում հայտարարել է «Ոսկե դիմակին» մասնակցելուց իր հրաժարվելու մասին, արդեն անցնում է սահմանային չափերը,- նշել է Կալյագինը: - Ընդ որում Կիրիլը արտահայտվել է միայն Facebook-ում և պաշտոնական հայտարարություն նրա կողմից չի եղել: Հավանաբար ռազմական գործողությունների մասին հայտարարությունն ավելի քիչ հետաքրքրություն կառաջացներ: Ի՞նչն է բանը: Գուցե Սերեբրեննիկովի, իսկ մինչ այդ Կոնստանտին Բոգոմոլովի հրապարակած խոսքը հենց նշանակում է յուրահատուկ պատերազմի հայտարարություն մեր թատերական տարածքու՞մ»,- հացրել է Կալյագինը:
Նա երկու ռեժիսորներին կոչ է արել չափավորել հպարտությունը: «Դուք վեպեր չեք գրում, երբ ամեն ինչի համար պատասխանատու է հեղինակը և դրա համար էլ նա ազատ է որոշելու մասնակցել. թե չմասնակցել գրական մրցույթներին: Դուք աշխատում եք թատրոնում և ձեր ներկայացումների հեղինակների թվում ներկա են նաև այլ տղանդավոր մարդիկ: Լավ կլիներ, եթե հաշվի առնվեր նաև նրանց կարծիքը»,-նշել ՌԴ թատերական գործիչների միության նախագահը:
Կալյագինը նաև ասել է, որ այդ եղանակով կարելի է հասնել լիարժեք աբսուրդի: Նա նշել է, օրինակ, «Մարդկանց սեփական ներկայացումներին չթողնելը, ովքեր ինչ որ պատճառով չեն ընդունում այդ ներկայացումները»:
Վերջում Կալյագինը նշել է, որ ինքը ցանկանում է կոչ անել բոլորին հարգել գործընկերների հակադիր գեղագիտական հայացքները և չուզուրպացնել թատերական գեղագիտությունը՝ հայտարարելով, որ սա առաջնային է, իսկ սա երկրորդային: Նա նշել է, որ ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը: