Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որակավորման բարձրացման ծրագիրը նախաձեռնվել է «ներքևից»

10.28.2015

Օպերային արվեստի երիտասարդ երգիչների մասնագիտական որակները բարձրացնելու ուղղությամբ համագործակցության ծրագիր է սկսվել Իտալիայի և Ռուսաստանի միջև: Հոկտեմբեր ամսից սկսած այդ երկու երկրներից համապատասխան քանակի երիտասարդ արվեստագետներ որակավորման բարձրացման դասընթացներ կանցնեն գործընկեր երկրում: Ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ռուսաստանում իտալացի երիտասարդներն իրենց կրթական կուրսը կանցնեն Մոսկվայի կոնսերվատորիայում, իսկ ռուսաստանցիների համար իր հյուրընկալ դռները կբացի Միլանի Լա Սկալա հայտնի թատրոնի Ակադեմիան:

«Ճիշտ է, մեծ հետաքրքրություն մենք առայժմ արձանագրում ենք ռուսաստանցի երգիչների շրջանում, ովքեր ցանկանում են մեկնել Իտալիա, սակայն իտալացի վերապատրաստվողները նույնպես շատ գոհ են: Ռուսաստանում նրանք կարող են ստանալ շատ օգտակար փորձ»,- նշել է Ռուսաստանում Իտալիայի դեսպանության մշակույթի խորհրդական Ագոստինո Պիննան:

Ի դեպ, նա նշել է, որ այս համագործակցության մեջ առայժմ ոչ Իտալիայի և ոչ էլ Ռուսաստանի մշակութային գերատեսչությունները մասնակցություն չունեն: Պիննան նշել է, որ իրենք որոշել են ծրագիրն սկսել «ներքևից», «ուղիղ համագործակցությամբ»:
    Դիտվել է 846 անգամ