Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերասերներին ցնցել է՝ բղավելով «F*** քաղաքական գործիչներին»

10.30.2015


Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քեմբերբիթչը, ում մարմնավորած շեքսպիրյան Համլետը գրեթե ամեն երեկո հիացմունքի ու լարվածության պահեր է պարգևում Լոնդոնի «Barbican» թատրոնի հանդիսատեսներին, այս շաբաթ առավել մեծ հոգեկան լարվածություն է առաջացրել, երբ ներկայացման ավարտից հետո, հանկարծ, ներկաներին է դիմել սիրիացի փախստականներին սատար կանգնելու առաջարկությամբ: Այդ մասին «dailymail.co.uk»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Երեքշաբթի, երբ Բրիտանիայի կառավարությունը փախստականների մասին վերջնական որոշում է կայացրել, հաջորդ իսկ օրը դերասանը երեկոյան ներկայացման ավարտից հետո քննադատել է իր երկրի գործադիր մարմնին՝ նշելով «բրիտանական կառավարության լիակատար անկազմակերպվածությունը» այդ հարցում ստեղծված ճգնաժամը վերացնելու համար բավարար քայլեր կատարելու ուղղությամբ:

Քեմբերբիթչը հանդիսատեսներին խնդրել է ճգնաժամը մեղմելու համար թատրոնում տեղադրված դույլերի մեջ նետել ֆինանսական զոհաբերություններ: Նա թատերասերներին ցնցել է` բղավելով «F*** քաղաքական գործիչներին»:

Դահլիճում ներկա գտնվողներից մեկը կիսելով այս ամենի մասին իր տպավորությունները, ասել է, որ «դա շատ պոռթքուն էր»:

Նա նաև հիշատակել այն փաստը, որ Քեմբերբիթչը արտասանել է սոմալիցի բանաստեղծ Վարսան Շիրեի «Տուն» վերնագրով ստեղծագործությունը և պատմել վերջերս Հունաստանի Լեսբոս կղզուց վերադարձած իր ընկերոջ տեսածը, ով ասել է, որ ամեն օր այդ կղզի էր ժամանում 5000 գաղթական: Իսկ այդ դեպքում, նշել է Քեմբերբիթչը, ինչ է մտածել բրիտանական կառավարությունը, երբ որոշում է կայացրել, որ երկիր մուտք գործելու թույլտվություն պետք է տա ընդամենը 20 հազար գաղթականի՝ այն էլ առաջիկա 5 տարվա ընթացքում:
    Դիտվել է 1147 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների