Ճանապարհը դժողքից դեպի դրախտ աստիճանաբար ապանյութականանում է
12.22.2015

Իտալական պարային թատերախումբը, որ իր անսովոր բեմադրություններով արդեն հայտնի է շատ երկրներում հանդես է գալիս ոչ դասական բալետի և ոչ էլ ժամանակակից պարերի ոճով: Խմբի ելույթներն ավելի շատ հիշեցնում են կիսաակրոբատիկական տեխնիկա: Իզուր չի, որ Էմիլիանո Պելլիսարիին հաճախ անվանում են մարդկային մարմինների ճարտարապետ: Նրա բեմադրությունները կառուցվում են պլաստիկայի և բարրոկոյի, ինչպես նաև հելլենիստական թատրոններում կրառված մեքենայացված հորինվածքների հիման վրա:
Ավելորդ չի նշել, որ բեմադրությունների ձևավորման մեջ համակարգչային էֆեկտներ, այսօր տարածված 3D տխնոլոգիաներ չեն օգտագործվում: Ամեն ինչ կառուցվում է մաքուր օպտիկական պատրանքների և աճպարարության վրա:
«Տրիլոգիա»-ն մեկ գործողությամբ բեմադրություն է, որը իտալացի ժամանակակից վարպետների տուրքն է իրենց մեծ հայրենակցի ու մտածողի 750 ամյակին,: Մոսկովյան հյուրախաղերն անցկացվում են այս հոբելյանի տոնակատարության շրջանակներում:
Տղամարդիկ և կանայք, երկրային և վերերկրային, մահկանացու և անմահ, ովքեր ներկայացված են «Աստվածային կատակերգություն» պոեմում, ընդամենը հիշողություններ են, տեսիլքներ, ցանկություններ, իդեաներ: Դրանք աննյութեղեն և անկշիռ հոգիներ են: Հենց այս մոտեցումն էլ դարձել է Պելլիսարիի բեմադրության մեկնակետը իր թռիչքների խորեոգրաֆիայի համար:
Հնագույն տեխնոլոգիական միջոցները և թատերական հրաշապատում- խաբկանքները պարողները, ակրոբատները և դերասանները կարողանում են մաս առ մաս ներկայացնել և ցուցադրել դանթեական համբառնման պատմությունը:
Ճանապարհը դժողքից դեպի դրախտ աստիճանաբար ապանյութականանում է: Ներկայացման սկզբում պոեմին և նրա հերոսներին արված ճանաչելի հղումները նվազելով դառնում են ավելի ոչ հստակ: Դրա փոխարեն առաջին պլան են գալիս դիտարժանությունը և հոգևոր ապրումները, որոնց օժանդակում է նաև երաժշտությունը:
Նշենք, որ ներկայացման վերջում երաժշտությունը նույնպես կորցնում է հզորությունը և անցնում էլեկտրոնային երաժշտության վաղանցիկ հնչողության: