Ռուսաստանում կբացվի առաջին ներառական թատերական դպրոցը
01.28.2016

Նոր ուսումնական հաստատության համար հարթակներ կդառնան «Ազգությունների թատրոն»-ը և «Սովրեմեննիկ» թատրոնի բեմահարթակները: Դպրոցի պաշտոնական բացումը նախատեսված է փետրվարի 5-6-ին՝ Ազգությունների թատրոնում:
Ներառական թատերական դպրոցի բացումը հնարավոր է դարձել կույր և խուլ մարդկանց օժանդակության համար գործունեություն ծավալած «Սո եդինենիե» հիմնադրամի լաբորատորիայի գործունեության շնորհիվ: 2015 թ.-ի դեկտեմբերին այս լաբորատորիայում ներկայացվել է նախագիծ և էսքիզներ պրոֆեսիոնալ դերասանների և առողջության և զարգացման յուրահատուկ հնարավորություններով մարդկանց մասնակցությամբ ներկայացում պատրաստելու համար: Այդ շրջանակներում բեմադրվել է 3 ներկայացում՝ Գոգոլի «Ամուսնություն»-ը, Չեխովի «Ճայը» և Մերիմեի «Կարմեն»-ը:
Ի դեպ, Գոգոլի հայտնի պիեսի այս ձևաչափով բեմադրությունը արդեն ընդգրկվել է «Ազգությունների թատրոն-ի խաղացանկում, իսկ չեխովյան «Ճայը» հավանաբար իր մշտական գրանցումը կստանա Սերգեյ Բեզռուկովի գլխավորած Մոսկվայի նահանգային պետական թատրոնում: