14 թատրոններում դահլիճները լցված են եղել 90 տոկոսով02.09.2016
Մոսկվայի քաղքապետարանի մշակույթի դեպարտամենտի տարածած հայտարարության համաձայն Ռուսաստանի մայրաքաղաքում 86 գերատեսչական ենթակայության թատրոններից առավել մասսայական են 14-ը:
Ըստ «Regnum» գործակալության տարածած տեղեկատվության, հանդիսատեսների կողմից սիրված առաջին երեքը «Սատիրայի» («Երկիծանքի»), «Օպերետայի» և «Սովրեմեննիկ» թատրոններն են: Դրանց հաջորդում են Երմոլովայի, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնները: Հաջորդ հնգյակում ընդգրկվել են Մայակովսկու և Պուշկինի անվան թատրոնները, ինչպես նաև«Լենկոմը», «Դուրով պապիկի անկյունը», Սերպուխովկայի վրայի թատրոնը: Սրանց հաջորդում են «Մոսսովետի» թատրոնը, Կոլոբովի անվան Նոր օպերան, Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցը, «Թատրոն Հարավ-Արևմուտքի վրա» թատրոնը:
Գնահատման չափանիշը եղել է դահլիճները հանդիսատեսներով լցնելու մակարդակը: Նշենք, որ 14 թատրոններում դահլիճները լցված են եղել 90 տոկոսով, ուր, ընդհանուր առմամբ հաճախել է 2,5 մլն մարդ:
Նշենք, որ ցուցակում չեն նշվել այն թատրոնները, որոնք գործում են Մոսկվայում, սակայն ունեն դաշնային ենթակայության կարգավիճակ, օրինակ Վախթանգովի անվան թատրոնը, Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը: