Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցանակներից անմասն չեն մնացել նաև ներկայացման գլխավոր դերակատարները

02.12.2016

Իր աղմկահարույց ներկայացումներով հայտնի ռուսաստանցի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը Դոստոևսկու «Ապուշը» հայտնի վեպի հիման վրա բեմադրություն կպատրաստի «Լենկոմ» թատրոնում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ներկայացման պրեմիերան նախատեսված է ապրիլի 14-ին: Ներկայացման մեջ զբաղված դերասաններից հիշատակվում են Ալեքսանդր Սիրինը, Ալեքսանդր Զբրուևը, Ելենա Շամինան, Վիկտոր Վերժբիցկին:

Թատրոնում նաև տեղեկացրել են, որ «Լենկոմ»-ում 2014 թ.-ին Բոգոմոլովի բեմադրած «Բորիս Գոդունով» առաջին ներկայացումը իրադարձային նշանակություն է ունեցել: Նաև նշել են, որ Պուշկինի ստեղծագործության բոգոմոլովյան ընթերցումը միշտ անցնում է լեփ-լեցուն դահլիճում: Այդ ներկայացումը արժանացել է բազմաթիվ թատերական փառատոների մրցանակների, որոցից անմասն չեն մնացել նաև ներկայացման գլխավոր դերակատարները՝ Ալեքսանդր Զբրուևը և Մարիա Միրոնովան:

Կոնստանտին Բոգոմոլովը ակտիվորեն համագործակցում է Մոսկվայի շատ թատրոնների հետ: Նրան մեծ համբավ են բերել Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում (МХТ-ում) իրականացված բեմադրությունները, որոնցից են. «Իրադարձություն» (ըստ Նաբոկովի),, «Իդեալական ամուսինը» (Ըստ Օսկար Ուայլդի), «Կարամազովները» (ըստ Դոստոևսկու), հատուկ МХТ –ի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովի 80-ամյա հոբելյանի առթիվ ստեղծված «Ոսկերիչի հոբելյանը» ներկայացումները: Վերջերս նա այս թատրոնում իրականացրել է նոր «Հրացանակիրները» ներկայացման բեմադրությունը, բացի այդ, 8 այլ ներկայացումներ էլ կյանքի է կոչել Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոնում: Բոգոմոլովը նաև աշխատել է Ազգությունների թատրոնում և այնտեղ հանդիսատեսի դատին է հանձնել «Գարգանտուան և Պանտագրուելը» ներկայացումը:
    Դիտվել է 983 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների