Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոնոներկայացում՝ տեսաինստալացիաների հետ համագործակցելով

02.22.2016


Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում տեսաինստալացիաների հետ փոխգործակցությամբ կբեմադրվի ֆրանսիացի հայտնի գրող Անտուան դ՝Սենթ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» թեմաներով բեմականացված «Մի լքիր քո մոլորակը» ներկայացումը:

Վիկտոր Կրամերի հեղինակությամբ ներկայացված պիեսն, ըստ էության, մոնոներկայացում է, որտեղ հանդես են գալիս հայտնի դերասան Կոնստանտին Խաբյենսկին կամ Արթուր Սմոլյանինովը: Դերասանների հետ և կրկին տեսաինստոլացիաների հետ ընդհանուր տարածքում, հանդես կգա նաև նշանավոր Յուրի Բաշմեթի «Ռուսաստանի մենակատարներ» կամերային նվագախումբը:

Յուրահատուկ բեմադրությունը իրականացվում է «Ներկայացնում ենք բարեկամներին» խորագրով նախագծի շրջանակներում և կցուցադրվի մարտի վերջին երկու օրերին:
    Դիտվել է 917 անգամ