«Փոքրիկ իշխան»` մեկ դերասանի, երաժշտության և կինետիկական օբյեկտների միջոցով03.30.2016
Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում դերասան Կոնստանտին Խաբիենսկին և հայտնի ջութակահար և նվագավար Յուրի Բաշմետը բեմականացրել են «Մի լքիր քո մոլորակը» ներկայացում-ֆանտազիան՝ ըստ Անտուան Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
« «Փոքրիկ իշխանը» ախտանիշ է: Դա ինչ-որ բացիլ է, որը թափանցում է մարդու մեջ և նա այլևս չի կարող աշխարհին նայել այն աչքերով, ինչպես նայել էր նախկինում: Նա հիվանդանում է այդ բառի լավ իմաստով»,- ասել է բեմադրության ռեժիսոր Վիկտոր Կրամերը:
Ներկայացման 1,5 ժամում բեմում ծավալվող պատմությունը բոլորովին էլ չես անվանի մանկական, նշում է ռեժիսորը, ով համաձայն չի ֆրանսիացի հեղինակի գլուխգործոցի ավանդական հեքիաթային մեկնաբանության հետ:
Գլխավոր հերոսը օդաչու Էքզյուպերին է, ով նաև փոքրիկ իշխանն է, Աղվեսը, գիսաստղերի տերը: Այդ բոլոր կերպարներին մարմնավորում է Խաբիենսկին:
«Դա մեկ մարդ է, ով պատմում է այն բացահայտման մասին, որը նա տեսել է ինքն իր մեջ»,- ասում է դերասանը իր աշխատանքի վերաբերյալ:
Մենակատարին ներկայացման ժամանակ օգնում են տեսագրությունների ցուցադրանքը, ավազի տուփը, կինետիկական օբյեկտները և բեմում գտնվող «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը՝ Յուրի բաշմետի ղեկավարությամբ:
«Իմ խնդիրը դյուրին չի. երբ է սկսվում երաժշտությունը, ինչ տեմպով: Աստված չանի դա հարմար չլինի Կոստյայի համար»,- նշում է Բաշմետը և ավելացնում, որ ներկայացման մեջ «երաժշտությունը գլխավոր հերոսներից մեկն է»:
Երաժշտության հեղինակը Կուզմա Բոդրովն է: Ներկայացման մեջ նրա երաժշտությունը շատ սերտ միահյուսվում է Մալերի և Բրամսի ստեղծագործությունների առանձին դրվագների հետ:
Մինչև մոսկովյան այս պրեմիերան, բեմադրությունը ձմռանը ներկայացվել է Սոչիում՝ Բաշմետի «Ձմեռային փառատոնի» շրջանականերում: