Շերը (Շերիլին Սարգսյանը) թակում է Բրոդվեյի դարպասները
04.22.2016

Այդ նախագիծն իրականացնում է Բրոդվեյում մեծ համբավ վայելող երաժշտական թատերական ներկայացումների հեղինակ, գրող Ռիք Էլայսը, ով արդեն պատրաստել է սցենարի առաջին տարբերակը: Նախագծի մշակմանն, անշուշտ, ակտիվ մասնակցում է նաև Շերը, ում հրավերով Էլայսը անցյալ տարի երկար ժամանակ հյուրընկալվել է մեծանուն երգչուհու տանը՝ Կալիֆորնիայում:
Շերի կյանքը ինքնին մեծ դրամատիկական պատմություն է, որը սկսվում է ձայնակցող երգչուհու համեստ դիրքից: Այդ ժամանակ էլ նա հանդիպում է Սոննի Բոնոյին: Նրանք ամուսնանում են և 1962 թ.-ին համատեղ ստեղծում «The Sonny & Cher Comedy Hour» երաժշտական ժամանցային շոուն: 1975 թ.-ին Շերը բաժանվում է Սոննի Բոնոյից և շարունակում իր բեմական գործունեությունը որպես մենակատար դերասանուհի և երգչուհի: Նա Բրոդվեյում հայտնվում է 1982 թ.-ին, Հոլլիվուդում արդեն արձանագրած առաջին լուրջ ձեռքբերումից հետո (ներառյալ «Լուսնոտը» ֆիլմի համար ստացած «Օսկար»-ը):
Այժմ Շերի կյանքին անդրադարձող բեմադրության սցենարի հեղինակը սպասում է պատվիրատուի գնահատականին, որի հավանություն ստանալուն պես ներկայացման ուղղությամբ ընթացող աշխատանքները կթևակոխեն նոր փուլ: