Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ում բախտ չի վիճակվել այնտեղ մտնել

05.05.2016


Ռուսաստանի Մեծ թատրոնը հուլիս ամսին իր երկու ներկայացումները կհեռարձակի օնլայն և կցուցադրի թատրոնի շենքի ճակատին տեղադրված երկու խոշոր էկրանների վրա: Այդ մասին Մեծ թատրոնի լրատվական ծառայության տարածած տեղեկատվությունը փոխացում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Մենք որոշեցինք տոն պատրաստել ոչ միայն Մեծ թատրոնի, այլև նրանց համար, ում դեռ բախտ չի վիճակվել այնտեղ մտնել»,- հայտնել են մամլո ծառայությունից:

Այդ ձևաչափով ցուցադրությունը նախատեսվում է հուլիսի 1-ին և 2-ին: Այդ օրերին հանդիսատեսներին կներկայացվեն «Արքայական հարսնացուն» օպերան և «Զարդեր» բալետը:
    Դիտվել է 829 անգամ