Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախկին մենակատարը բալետի խումբ կընդունվի ընդհանուր հիմունքներով

06.01.2016


Ռուսաստանի Մեծ թատրոնի բալետի նախկին մենակատար Պավել Դմիտրիչենկոն, ով 2013 թ.-ին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ նույն թատրոնի բալետի խմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի դեմ հարձակում կազմակերպելու մեղադրանքով, ժամկետից շուտ պայմանականորեն ազատ է արձակվել: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Ֆիլինի վրա հարձակումը կատարվել էր 2013 թ.-ի հունվարի 17-ին: Նրա դեմքին Դմիտրիչենկոյի հանցակից Յուրի Զարուցկին ցողել էր ծծմբաթթու:

Ֆիլինը հոսպիտալացվել էր դեմքի ու աչքերի այրվածքներով: Նա բուժման կուրսեր է անցել ինչպես Ռուսաստանի այնպես էլ Գերմանիայի բուժհաստատություններում:

Թեև դատարանը այս հանցագործության պատվիրատու է ճանաչել Ֆիլինի գործընկեր Պավել Դմիտրիչենկոյին, սակայն վերջինս այդպես էլ հանցանքը չի ընդունել և իրեն մեղավոր չի ճանաչել:

Ժամկետից շուտ ազատվելով բանտից, Դմիտրիչենկոն հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Մեծ թատրոն և աշխատել իր մասնագիտությամբ: Սակայն Թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը հայտարարել է, որ «Ներկա պահին Պավել Դմիտրիչենկոյից Մեծ թատրոնի բալետային խմբում իրեն ընդունելու վերաբերյալ դիմում չի ստացվել»:

Ուրինը նաև հայտարարել է, որ համաձայն գործող օրենսդրության, աշխատանքից ազատվելուց հետո Պավել Դմիտրիչենկոյի պաշտոնը Մեծ թատրոնում չի պահպանվել և նա կարող է բալետի խումբ ընդունվել ընդհանուր հիմունքներով, այսինքն, ինչպես ցանկացած մեկ այլ թեկնածու՝ ազատ դրույքների առկայության դեպքում և մասնակցելով ստեղծագործական համապատասխան մրցույթների:
    Դիտվել է 1071 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների