Ըմբոստ դրամատուրգի սցենարով նկարահանված 1-ին ֆիլմի ռեժիսորը հայ է08.08.2016
Ռուսաստանցի հայտնի դրամատուրգ Ալեքսանդր Գելմանը հայտարարել է, որ այսօր իրեն ամենից շատ անհանգստացնում է իշխանության սիրախաղը հասարակության այն հատվածի հետ, որը պատկառանք չունի «մարդկային կյանքի» հանդեպ: «Իշխանության ինտելեկտուալ ճգնաժամը, մոլորակային վտանգների ոչ ճիշտ գնահատումները, որոնք կախվում են և արդեն կախվել են աշխարհի վրա: Այս ամենը ոչ թե պարզապես վշտացնում են ինձ,այլ առաջացնում են մեծ տագնապ»,- ընդգծել է Գելմանը «teatral-online.ru»-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է «taglur.am»-ը:
Ալեքսանդր Գելմանը խորհրդային շրջանի այն դրամատուրգներից է, ում ստեղծագործությունները գրեթե առանց բացառության բեմադրվել են Մոսկվայի և Սանկ—Պետերբուրգի, ապա նաև ամենատարբեր առաջատար թատրոններում, և, սովորաբար, առաջացրել են հասարակական մեծ արձագանք: Նրա պիեսների հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր, որոնք նույնպես հաջողություններ են արձանագրել թե հայրենական և թե օտարերկրյա կինոշուկաներում:
Ի դեպ, իրենց բարձրացրած սուր և համարձակ սոցիալ-հասարակական և տնտեսական հարցադրումներով Գելմանի սցենարի հիման վրա խորհրդային գրաքննության առկայության պայմաններում ֆիլմերից առաջինը «Լենֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է ազգությամբ հայ կինոռեժիսոր Սերգեյ Միքայելյանը,: «Պարգևատրություն» վերնագրով այդ կինոնկարի գլխավոր դերում հանդես է գալիս հայտնի դերասան Եվգենի Լեոնովը:
Հիշելով ֆիլմի հասարակական ընդունելության մասին, Ալեքսանդ Գելմանը առանց որևէ տողատակի, այնուամենայնիվ, նշել է. «Միքաելյանին շնորհավորեցին, իսկ ինձ քիչ, բայց նույնպես»: