Վախճանվել է Մոսսովետի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Պավել Խոմսկին09.06.2016
Կյանքից հեռացել է Մոսկվայի առաջատար մշակութային օջախներից մեկի՝ Մոսսովետի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Պավել Խոմսկին:
Խոմսկին մեծ հետք է թողել ռուսական դրամատիկական արվեստի զարգացման մեջ: Նրա բեմադրած ավելի քան 150 ներկայացումներից շատերը գրանցվել են ռուսական թատերական մշակույթի պատմության մեջ:
Նա հաճախ էր իր բեմադրությունները դիտում հանդիսասրահից և շատ զգայուն վերաբերմունք ուներ դերասանների աշխատանքի նկատմամբ: «Դերասանը թատրոնում գլխավոր անձն է»,-կարծում էր ռեժիսորը: «Եթե չկա դերասան, որն ընդունակ լինի կատարելու իմ մտադրությունը, ապա համաշխարհային մասշտաբի բոլոր պլաններս կմնան անիրագործելի: Ռեժիսորն ինքնին շատ քիչ բան է նշանակում»,- մի առիթով ասել է Խոմսկին:
Ի դեպ նա ստեղծագործական աշխատանքային ռիթմը առողջ պահելու համար ճանաչում էր միայն մեկ բանաձև. «Պարզապես պետք է անընդհատ աշխատել»:
Խոմսկին իր մասնագիտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ կոչումների ու մրցանակների, այդ թվում նաև Ռուսաստանի ազգային թատերական բարձրագույն մրցանակին՝ «Ոսկե դիմակին»: