Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արգելող միջոցները հիվանդություն են

09.30.2016


Ռուսաստանի Պեդումայում քննարկվում է հատուկ հանձնաժողով ստեղծելու հարցը, որը պետք է « գնահատի հեղինակների աշխատանքները և դրանց ազատ ցուցադրության թույլտվության խնդիրը»: Ենթադրվում է, որ այդ հանձնաժողովում կընդգրկվեն «արվեստաբաններ և մարդիկ, ովքեր ապացուցել են արվեստը գնահատելու իրենց իրավունքը»:

Այդ հարցի մասին խոսելով «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Չախարովը ասել է, որ նման խնդիր բարձրացնելը իր մեջ բարկություն է առաջացնում: «Արդյոք փորձել են այդ մարդիկ որոշել, թե գեղանկարչական որ գործերն են լավը, որոնք կարելի է ցուցադրել, իսկ որոնք՝ ոչ»: Նրա կարծիքով դա սկզբունքորեն հնարավոր չի կատարել՝ ոչ տեսականորեն, ոչ գարծնականում: «Այնպես որ,- ասում է Զախարովը,- հանձնաժողովների մասին այդպիսի խոսակցությունները սիրողական մակարդակի են, ոչ պրոֆեսիոնալ»:

Ինչ է Մալևիչի «սև քառակուսին»: Եթե այն շրջենք երկրով և ցույց տանք տարածաշրջաններում ապրող մարդկանց՝ բացատրելով, որ դա գեղանկարչության հատուկ ուղղություն է, սուպրեմատիզմ, ինչ-որ մեկի համար կմնա անհասկանալի»:

Զախարովը նշում է, որ մտավորականները այդպիսի առարկաներին վերաբերվում են հանգիստ: «Բայց, դե լավ, ես չեմ հասկանում այդպիսի արվեստը, այն ինձ այնքան էլ մոտ չի, բայց այն կարող է դուր գալ ուրիշներին, և ես հիստերիայի մեջ չեմ ընկնում: Իսկ հիմա ավելի հաճախակի են դարձել ինչ-որ հիստերիկ հառաչանքները: Դա ինձ շատ է անհանգստացնում»:

Ըստ ռժիսորի, այդպիսի տրամադրությունները իրենք «արդեն անցել են»: Հիմա էլ հեռուստատեսությամբ հաճախ են հիշում այն մասին, որ ժամանակին արգելվածների մեջ են հայտնվել արվեստի հիանալի գործեր՝ Շոստակովիչի, Պրոկոֆևի երաժշտությունը...

«Ես հիշում եմ իմ որոշ ներկայացումներ, որոնք փակվեցին, որովհետև համարվեցին վնասակար: Որոշ ժամանակ՝ 4 կամ 5 տարի անց, դրանք թույլատրեցին, սակայն, ժամանակը շատ թանկ արժեր»,- ընդգծում է Զախարովը և նշում, որ հիմա այդ մասին կարելի է հիշել ժպիտով:

Ըստ նրա արգելող միջոցները հիվանդություն են և այն կանցնի, ինչպես անցան ստալինյան արգելքները: «Հիվանդությունն ունի իր կրողները: Նրանք շատ չեն, չարժի նրանց անունն ասել, նրանց ազգանունները հայտնի են»,- ասում է Զախարովը և ընդգծում, որ դրանք այնպիսի մարդիկ են, որոնք ունեն ոչ ժամանակակից և վտանգավոր գաղափարներ:

Նա նշում է, որ, սովորաբար, հարձակման ենթարկվում են արվեստի այնպիսի գործեր, որոնք քաղաքական ուղղվածության չեն: «Դա «դավադրության տեսություն» է՝ շուրջ բոլորը «թշնամիներ» են և, եթե նայենք գլոբուսին, ապա միակ նորմալ երկիրը միայն մերը կլինի, իսկ մնացածը «թշնամական շրջապատ» է, որը խանգարում է մեզ ապրել...»,- դառնությամբ ավարտում է իր խոսքը լեգենդար ռեժիսորը:
    Դիտվել է 1056 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների