Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արկղիկներ, որոնք նման են Միխայիլ Բուլգակովի նկարագրածին

10.04.2016


Մոսկվայի Բորիսոգլեբովի փողոցի փակուղում գտնվող բանաստեղծուհու տուն-թանգարանում բացվել է «Մարինա Ցվետաևայի թատրոնը» խորագրով ցուցահանդես: Այստեղ ցուցադրանքի մեծ մասը ներկայացված է թատերական մակետների նմանությամբ՝ ոչ մեծ արկղիկներ, որոնք նման են Միխայիլ Բուլգակովի նկարագրածին. «Նկարը հարթ չի, այլ եռաչափ: Կարծես արկղիկ լինի և նրա տողերի արանքից երևում է, որ լույս է վառվում և նրա մեջ այն ֆիգուրաներ են շարժվում, որոնք նկարագրված են վեպում»:

Յուրաքանչյուր արկղիկի եռաչափ տարածության մեջ ցուցահանդեսի հեղինակները տեղավորել են Ցվետաևայի «թատերական հերոսներից» մեկին կամ թատրոնի այն մարդկանց, ում հետ բանաստեղծուհուն կապել են բարեկամությունը, սերը, ստեղծագործությունը (Եվգենի Վախթանգով, Սերգեյ Վոլկոնսկի, Պավել Անտակոլսկի, Յուրի Զավադսկի և այլք):

«Խորհրդային տարիներին կար կարծիք, որ Ցվետաևայի պիեսները դժվար է բեմադրել, որովհետև հեղինակը «չափազանց բանաստեղծ է»: Կարծես բոլորը մոռանում էին, որ ողջ ռուսական դրամատուրգիան գրված է բանաստեղծների կողմից և մեծամասամբ՝ բանաստեղծություններով,- ասել է Ցվետաևայի տուն-թանգարանի գիտաշխատող Ելենա Իլյինան: Այնպես, որ իրականում բանն այն չի, որ Ցվետաևան բանաստեղծ է, այլ այն է, որ նա ինչպես հանճարը, առաջ է անցել թատրոնի զարգացումից, ինչպես և Պուշկնը, մի քանի հարյուրամյակ, և նրա ստեղծագործությունների համար պահանջվում է նոր մոտեցում»:

Ըստ Ելենա Իլյինայի երիտասարդ ռեժիսորները այդպիսի մոտեցումներ հեշտ են գտնում քանի դեռ սովորում են բուհերում, քանի դեռ իրականացնում են դիպլոմյին բեմադրություններ: Իսկ թե հետո ինչ է կատարվում նրանց հետ, նա դժվարանում է ասել:

Սակայն նա կարծում է, որ հենց երիտասարդություն և նրան բնորոշ համարձակություն և ուժ է հարկավոր, անշուշտ, բարձր ինտելեկտի և կրթվածության հետ միասին:
«Իսկ այդպիսի համադրություն, հեշտ չի գտնելը»,- նշել է տուն-թանգարանի գիտաշխատողը:
    Դիտվել է 1149 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների