Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչինչ որ նրանց մի մասը արձագանքում է, իսկ մյուս մասը՝ ոչ

10.26.2016


Թատրոնի գլխավոր ցուցանիշը ոչ թե հանդիսատեսներով լիքը լցված դահլիճն ու վաճառված տոմսերի քանակությունն է, այլ նրա ստեղծած ներկայացումների գեղարվեստական մակարդակը: Նման կարծիք է հայտնել Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինը Ռուսաստանի թատերական գործիչների միության համագումարում:

Ըստ ռեժիսորի, իհարկե լավ է, երբ հանդիսասրահը լցվում է թատերական ներկայացում դիտելու եկածներով, սակայն հարցն այն է, թե ինչպիսին են նրանք և հատկապես ինչ են դիտում: «Ստեղծագործությունը կարծես թե առաջին տեղում չի, իսկ տոմսերի վաճառքը և նման բաները, այ դա հիանալի է»,- ցավով նշում է հայտնի ռեժիսորը:
Իսկ միթե, հնարավոր բան չէ, որ թատերական գլուխգործոցը ներկայացվի մի դահլիճում, որտեղ զբաղեցված է ընդամենը 40 տեղ, հարցնում է նա:

«Ես դիտել եմ այդպիսի ներկայացումներ»,- նշում է նա և ընդգծում, որ այդ ամենին պետք է շատ ճկուն և խելացի մոտենալ «հակառակ պարագայում մենք կքանդենք այն, հանուն ինչի աշխատում ենք»:

Նրա կարծիքով երաժշտական թատրոնում հիմնախնդիրը նույնը չի կարող լինել: «Այնտեղ ուրիշ երգ է», իսկ դրամատիկական թատրոն «ինչի շնորհիվ պետք է շահույթ ստանա»,- հարցնում է նա:

Այդ խնդրում Ֆոկինը կարևորում է թատերական գործիչների միության կազմակերպական գործունեությունը, որը հաղորդակցվում է իշխանության մարմինների հետ: Ոչինչ որ նրանց մի մասը արձագանքում է, իսկ մյուս մասը՝ ոչ:




Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը՝ Ֆոկին
    Դիտվել է 1033 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների