Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը խոստացել է, որ արյունոտ տեսարաններ և մերկ հերոսներ չեն լինելու

10.31.2016


Այսօր, հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի «Գլոբուս» թատրոնը հայտարարել է, որ գրքեր է հավաքում ամերիկացի նշանավոր գրող Ռեյ Բրեդբերիի ստեղծագործությունների հիման վրա բեմադրություն թողարկելու համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.ngs.ru»-ին:

Թատրոնի մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ իրենց մեծ բեմի վրա այդ ներկայացումը պատրաստում է Սանկտ-Պետերբուրգցի ռեժիսոր Դմիտրի Եգորովը, ով ժամանակին Նովոսիբիրսկ քաղաքի թատերասերներին է ներկայացրել «Դովլաթով: Անեկդոտներ» բեմադրությունը, որն այսօր էլ ցուցադրվում է քաղաքի «Կարմիր Ֆակել» թատրոնում: Իսկ Բրեդբերիի թեմաներով ներկայացման պրեմիերան, որ կրում է «Վաղը չէ մյուս օրը» վերնագիրը, նախատեսվում է նոյեմբերի 24-ին և 25-ին:

«Այս ներկայացումը պատանիների համար չէ, այլ հասցեագրված է հասուն մարդկանց, թեև ներկայացման մեջ արգելված ոչինչ չի լինելու: Չեն հայհոյելու և ծխախոտ ծխելն էլ օրենսդրությամբ է արգելված»,- փոխանցում է «ՏԱՍՍ»-ը ներկայացման ռեժիսոր Եգորովի խոսքերը: Նա նաև ասել է, որ իր ներկայացման մեջ արյունոտ տեսարաններ նույնպես չեն լինելու և հերոսները մերկ չեն քայլելու բեմում, սակայն իր համար սկզբունքային նշանակություն ունի, որ ներկայացումը ունենա «18+ » չափորոշիչ:

Ներկայացման մեջ օգտագործվելու են Բրեդբերիի 10 պատմվածքները և առանձին հատվածներ «451 աստիճան ըստ Ֆարենհեյթի» վեպից և «Գինի անմոռուկներից» ստեղծագործությունից:

Ըստ ռեժիսորի Բրեդբերիի գործերը, որ ստեղծվել են շատ տարիներ առաջ, այսօր խիստ այժմեական ու հրատապ են և շատ մոտ են ռուսական իրականությանը:

Թատրոնը հայտարարության մեջ նշում է, որ հավաքվող գրքերի բովանդակությունը էական չէ, սակայն ցանկալի է, որ դրանք ունենան պինդ կազմ և 30սմ-ն 40-սմ-ի վրա չափսեր:

Ավելացնենք, որ հանդիսատեսներին նման օժանդակության խնդրանքով Նովոսիբիրսկի թատերասերներին մեկ անգամ էլ ժամանակին դիմել է վերը հիշատակված «Կրասնի Ֆակել» թատրոնը: Այդ ժամանակ էլ պահանջվել է ոչ պիտանի տեսաժապավեններ:
    Դիտվել է 1120 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների