Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել Է հանրահայտ ծաղրածու Օլեգ Պոպովը

11.03.2016

Կյանքի 87-րդ տարում Դոնի Ռոստովի հյուրանոցներից մեկում հանկարծամահ է եղել համաշխարհային մեծ հռչակ վայելող ծաղրածու Օլեգ Պոպովը: Նա Դոնի Ռոստովում էր գտնվում համառուսաստանյան հյուրախաղերի շրջանակներում: Այդ մասին «Ռոսգոսցիրկի» տնօրեն Դմիտրի Իվանովի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով օրվա ռուսաստանյան լրատվամիջոցներին:

«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ արտիստի մահը վրա է հասել սրտի աշխատանքը դադարելու պատճառով:

Օլեգ Պոպովը 1991թ.-ից Ռուսաստանում չէր բնակվում: Նա հիմնական բնակություն էր հաստատել Գերմանիայում և աշխատում էր Էգլոֆշտեյն քաղաքում՝ «Երջանիկ Հանս» կեղծանվամբ: Նա Հայրենիքից եկած հյուրախաղային բոլոր հրավերները մերժում էր, պատճառաբանելով իր կողմից Ռուսաստանը լքելու պատճառ հանդիսացած կոնֆլիկտները:

Տարագրությունից հետո առաջին անգամ Օլեգ Պոպովը Ռուսաստանում եղել էր 2015 թ.-ին և ելույթներով հանդես էր եկել Սոչիում և Սանկտ-Պետերբուրգում:

Օլեգ Պոպովը ծնվել է 1930թ.-ին, Մոսկվայից ոչ հեռու գտնվող Վիրբուվո գյուղում: Որպես ծաղրածու առաջին անգամ կրկեսային արենա է դուրս եկել 1951 թ.-ին: Նա ստեղծել է չտրտնջացող «Արևային ծաղրածուի» արտիստական կերպարը՝ հետագայում գրեթե բոլոր կրկեսասերներին ծանոթ ծղոտե մազերով, գծավոր անդրավարտիքով և վանդակավոր գլխարկով:

Օլեգ Պոպովի հետ վերջին հրաժեշտը կկայանա Մոսկվայի մեծ կրկեսում:
Ենթադրվում է, որ նրան կհուղարկավորեն Գերմանիայում:
    Դիտվել է 1000 անգամ