Կ. Դենյով. «Աշխատեք շուտ գտնել ձեր ճանապարհը և համարձակ քայլեք դրանով» 11.10.2016
«Ես լավ հանդիսատես եմ, բայց շատ եմ վախենում լինել բեմի վրա»,- խոստովանել է օրերս Մոսկվայում հյուրընկալված ֆրանսիական բեմի և մեծ էկրանի լեգենդար դերասանուհի Կաթրին Դենյովը: «Նույնիսկ, երբ ծանոթ մարդիկ խաղում են բեմի վրա, ես հուզվում եմ»,- ավելացրել է նա և նշել, որ այժմ ինքը չի կարծում, որ ընդունակ է պլանավորել որևէ թատերական նախագիծ: «Ես կարող եմ քննադատել ներկայացումը, կարող եմ հիանալ, սակայն, ի հավելումն դրա, որ վերլուծեմ բեմադրությունը և ստեղծեմ ինչ-որ սեփական բան, ապա կարծում եմ դրանց միջև կա հսկայական անդունդ»,-ասել է Դենյովը:
Ի հավելումն ասվածի, նշենք, որ Դենյովի սիրելի գույնը կանաչն է, սիրելի գրողը՝ Մարսել Պրուստը, բանաստեղծը Էրիխ Մարիա Ռիլկեն, կոմպոզիտորը՝ Յոհան Սեբասթիան Բախը: Իր բնավորության գլխավոր գիծը դերասանուհին համարում է համառությունը: Նա զանցանք կատարողներից կարող է ներել նրանց, ովքեր սիրում են ուտել, և հանուն սիրո սպանություն գործողներին: Իսկ աշխարհի բոլոր երեխաներին նա կասեր. «Աշխատեք շուտ գտնել ձեր ճանապարհը և համարձակ քայլեք դրանով :