Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քրք Դուգլասը տոնում է իր 100 ամյակը

12.09.2016

Այսօր ամերիկացի հայտնի դերասան Քրք Դուգլասը նշում է իր ծննդայան 100 ամյակը:

Դուգլասին համաշխարհային հռչակ են բերել իր կերտած այն կերպարները, որոնք նա մարմնավորել է այսօր արդեն լեգենդարի համարում ունեցող ֆիլմերում՝ «Չեմպիոնը» (1949), «Կյանքի ծարավ» (1956), «Սպարտակ» (1960) և էլի բազմաթիվ կինոնկարներ:

«Ես արդեն 100 տարեկան եմ: Ես կարդում եմ Հոլլիվուդի մասին և չգիտեմ, թե խոսքն ինչի մասին է: Որտեղ Է Բերթը (Լանքասթերը): Որտեղ է Լոուրենս Օլիվյեն: Նրանք, բոլորն, արդեն չկան: Ես կարոտում եմ նրանց: Ես միայնակ եմ»,- իր ծննդյան օրվա նախօրեին լրագրողներինմ ասել է նշանավոր դերասանը:

Դուգլասը զարմանք է հայտնել իր անձի շուրջ վերջին օրերի հետաքրքրության և իրենից վերցրած բազմաթիվ հարցազրույցների առթիվ :

Քրք Դուգլասն ունի 4 որդի: Նրանք բոլորը իրենց կյանքը կապել են կինոյի և հեռուստատեսության հետ: Արտիստի ավագ որդին՝ Մայքլ Դուգլասը այսօր հորից ոչ պակաս համաշխարհային հռչակի հասած կինոդերասան է:
    Դիտվել է 1068 անգամ