Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական փառատոն նվիրված քաղաքի հիմնադրման 400 ամյակին

12.15.2016


2018 թ.-ին իր հիմնադրման 400 ամյակը նշելու պատրաստվող Նովոկուզնեցկ քաղաքում, այդ հոբելյանին նվիրված տոնակատարությունների շրջանակում այսօր մեկնարկում է «Տիկնիկը երեխաների ձեռքերում» միջազգային թատերական փառատոնը: Այն անցկացվում է մանկական սիրողական թատրոնների մասնակցությամբ և կտևի երկու օր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Մարզի պաշտոնական կայքի տեղեկացմամբ փառատոնը կբացվի թատերականացված միջոցառմամբ, որից հետո կսկսվի ներկայացումների ցուցադրությունը:

Փառատոնի շրջանակներում կբացվի տարբեր տեխնիկական հնարավորություններ ունեցող թատերական տիկնիկների ցուցադրություն, կանցկացվեն վարպետաց դասեր սիրողական տիկնիկային թատրոնների ղեկավարների համար՝ «Տիկնիկային թատրոնը որպես երեխաների գեղագիտական դաստիարակության միջոց» թեմայով:
Փառատոնը կեզրափակվի աչքի ընկած կոլեկտիվների հանդիսավոր պարգևատրությամբ:

Ի դեպ, փառատոնի շրջանակներում պատվավոր հյուրի կարգավիճակով Նովոկուզնեցկ ժամանած Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մաշկովին կշնորհվի Կուզբասի պատվավոր քաղաքացու կոչում:
    Դիտվել է 848 անգամ