Ըստ արտիստուհու «Իվանովը» «հիվանդագին-երգիծական և շատ հրատապ պատմություն է»12.23.2016
Ռուս մեծ գրող Անտոն Չեխովի միևնույն ստեղծագործության երկու տարբերակների հիման վրա Մոսկվայի Ազգությունների թատրոնում բեմ կբարձրանա «Իվանով» պիեսի մի նոր ընթերցում, որտեղ գլխավոր դերերում հանդես կգան ռուսական ժամանակակից թատրոնի այնպիսի հայտնի դերասաններ ինչպիսիք են Եվգենի Միրոնովը, Չուլպան Խամատովան, Ելիզավետա Բոյարսակայան և ուրիշներ:
«Ինչպես հայտնի է, սկզբում Չեխովը «Իվանովը» գրել է որպես կատակերգություն: Հետո հայտնվել է երկրորդ խմբագրությունը, որպես դրամա: Մենք այդ երկուսը կհամադրենք»,- ասել է Ելիզավետա Բոյարսկայան:
Նա նաև նշել է, որ բեմադրության մեջ գործողությունները կկատարվեն մեր օրերում, ոչ թե կալվածքում, այլ ամառանոցում, ոչ թե աշխատասենյակում, այլ՝ օֆիսում, ԶԱԳՍ-ում, բնակարանում:
Բոյարսկայան նշել է, որ շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է փորձերի ընթացքում, ժամանակակից իրականության մեջ տեքստը մաքրվում վերամբարձությունից, վերացականությունից և ձեռք բերում կոշտ, ստույգ հնչողություն:
Նա նաև ընդծել է, որ «Իվանովը» Չեխովի վաղ շրջանի պիեսներից է և դրա մասին ասում են «մինչչեխովյան»: «Սակայն, երբ մենք այն դուրս քաշեցինք մեր ժամանակներ, ծագեց զգացողություն, որ դա միանգամայն անխիղճ, հիվանդագին-երգիծական և շատ հրատապ պատմություն է»,- ասել է Ելիզավետա Բոյարսկայան