Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ապոկալիպսիսի և Փրկչին սպասելու ժամանակաշրջանը

02.10.2017

Այսօր Մոսկվայի գեղարվեստական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի Իսահակ Շվարցի «Վիշապը» պիեսը՝ Կոնստանտին Բոգոմոլովի բեմադրությամբ: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ռեժիսորի ասելով ««Վիշապը» այն է, ինչը մենք հորինում ենք, որպեսզի նյութականացնենք մեր սեփական թուլությունը, մեր սեփական վախը»:

Նա նաև նշել է, որ չորս տարի առաջ, մոտ այս օրերին, ինքը առաջին անգամ հանդիսատեսին ներկայացրեց «Իդեալական ամուսինը» բեմադրությունը, որը «բոլորովին քաղաքականության մասին չէր, այլ հասարակության գեղագիտական և բարոյական վիճակի մասին»:

Ըստ նրա «Վիշապը» ներկայացումը զարգացնում է հասարակության գեղագիտական վիճակի թեման, որն «առավել խորը ի հայտ է գալիս բարոյական դեգրադացիայի մեջ»: Բոգոմոլովը ընդգծել է, որ ներկայացումը մարդու ներքին վիճակի մասին է, եվրոպական քաղաքակրթության դեգրադացիայի մասին:

«Ստեղծել ներկայացում քաղաքականության մասին, պատրաստել երգիծական համայնապատկեր ինձ անհետաքրքիր էր թվում: Եվ ներքուստ, ինչ-որ ձևով ես կառչեցի պիեսը գրելու ժամանակաշրջանին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին: Այն հեղինակի վրա կախված ու ամբողջ աշխարհի վրայով սուրացող ինչ-որ ապոկալիպսիսի և Փրկչին սպասելու ժամանակաշրջանի մասին է: Ներկայացումը, ինչպես և պիեսը, ներծծված է հուսահատության զգացողությամբ»,-ասել է Բոգոմոլովը:

Ավելացնենք, որ քաղաքական փոփոխությունների ալիքի վրա հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովը նկարահանեց քաղաքական ակնարկներով իր նույնանուն հայտնի ֆիլմը: Իսկ Բոգոմոլովը Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում ներկայացնում է Շվարցի հայտնի պիեսի մեկ այլ ընթերցում՝ իր ինքնատիպ մեկնաբանությամբ:



Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Բոգոմոլով
    Դիտվել է 996 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների