Թատրոնի ռեժիսորը մտավոր (ինտելեկտուալ) իրավունքներ չունի03.17.2017
Այսօր Ռուսաստանի պետդուման 3-րդ ընթերցմամբ ընդունել է բեմադրող-ռեժիսորների մտավոր սեփականությունը պաշտպանելու մասին օրենք:
Գործող օրենսդրությամբ թատրոնի ռեժիսորը մտավոր (ինտելեկտուալ) իրավունքներ չունի իր բեմադրած ներկայացման նկատմամբ: Սա այն դեպքում, երբ ժամանակակից թատրոնում հենց ռեժիսորն է հանդիսանում կազմակերպողը և տարբեր բաղադրիչները՝ պիեսը, դերասանական արվեստը, ձևավորումը, ձայնային և երաժշտական ուղեկցումը մեկ բեմական գործողության մեջ ստեղծագործորեն միավորողը:
Քննարկումների ընթացքում նշվել է, որ քիչ չեն այն դեպքերը, երբ ռեժիսորների բեմադրությունները ակտիվորեն օգտագործվում են այլ մարդկանց կողմից՝ առանց նրանց համաձայնության: Արդյունքում՝ թատերական ռեժիսորի մտավոր իրավունքները չեն պաշտպանվում: