Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է համակրելի հերոսների հիանալի դերակատար Լեմբիթ Ուլֆսակը

03.23.2017

Կյանքից հեռացել է էստոնացի հայտնի դերասան և ռեժիսոր Լեմբիթ Ուլֆսակը: Նա այս տարի կբոլորեր իր 70 ամյակը: Այդ մասին տեղեկացնում են Էստոնական լրատվամիջոցները:

Հանդիսատեսները մինչև այսօր էլ լավ են հիշում դերասանին, ով խորհրդային մի շարք հաջողված ֆիլմերում փայլեց իր ինքնատիպ և համակրելի դերակատարումներով: «Լեգենդ Թիլլի մասին», «Ցտեսություն Մերի Փոփինս», «Կապիտան Գրանտին որոնելիս», «Հիասքանչ դարաշրջանի ավարտը», այսպիսի և էլի մի շարք հայտնի կինոնկարներում է իր անմոռանալի կերպարները կերտել այս արտիստը: Իսկ նրա մասնակցությամբ վրացի կինոռեժիսոր Զազա Ուրուշաձեի նկարահանած «Մանդարիններ» ֆիլմը 2015թ.-ին ներկայացվել «Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի» «Լավագույն ֆիլմ՝ օտար լեզվով» անվանակարգում:

Լեմբիթ Ուլֆսակը մասնագիտական կրթությունը ստացել է Տալինի կոնսերվատորիայի դերասանական ֆակուլտետում: Նա իր մասնագիտական հմտությունները կյանքի է կոչել «Տալլինֆիլմ» կինոստուդիայում և Էստոնիայի մայրաքաղաքի մի շարք թատրոններում:
    Դիտվել է 744 անգամ