Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական փորձագետները դիտել են 939 ներկայացում

04.19.2017

Այսօր, ապրիլի 19-ին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում կկայանա Ռուսաստանի թատերական կյանքի ամենահեղինակավոր «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Սա թվով 23-րդ ամենամյա մրցանակաբաշխությունն է, որի անցած աշխատանքային մեկ տարվա նախապատրաստական փուլի ընթացքում թատերական փորձագետները դիտել են ռուսական ավելի քան 100 քաղաքների թատրոններում բեմականացված 939 ներկայացում :

Դրանցից 67 ներկայացում իրավունք նվաճեց մրցույթի շրջանակներում ցուցադրվելու նաև մոսկովյան բեմահարթակներում: Այդ բեմադրություններից 28-ը դրամատիկական գործեր էին, 13-ը՝ օպերա , 5-ը՝ բալետ, 9-ը՝ ժամանակակից պարային ներկայացում, 4-ը՝ օպերետ կամ մյուզիքլ և 8-ը՝ տիկնիկային ներկայացում:

Այսօր արդեն հայտնի են այս մրցանակաբաշխության «Թատերական արվեստի զարգացման մեջ կատարած մեծ ներդրման համար» անվանակարգում դափնեկիրների անունները:

Այգուն Այգումով, գեղարվեստական տնօրեն Դաղստանի Կումիկ քաղաքի երաժշտական-դրամատիկական պետական թատրոն գեղարվեստական ղեկավար,

Իրինա Բոգաչյովա, Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի երգչուհի, ԽՍՀՄ ժող. արտիստուհի,
Անդրեյ Բորիսով, թատրոնի և կինոյի դերասան,

Ռեզո Գաբրիաձե, Թբիլիսիի մարիոնեթների թատրոնի գեղարվեստական ղեկավար,

Գեորգի Կոտով, Դերասան և ռեժիսոր,

Նիկոլայ Մարտոն, դերասան,

Օլեգ Տաբակով, Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի (ՄԽՏ) գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,

Վլադիմիր Էտուշ, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
    Դիտվել է 876 անգամ