Ըստ Գաֆտի Ստալինը ներողություն է խնդրում և հանդիպում Քրիստոսին05.11.2017
Մոսկվայի «Ազգությունների թատրոնում» գործողության մեջ է դրվել «Մեր ամեն ինչը» վերտառությամբ նախագիծը, որը նպատակ ունի ընդարձակել մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինին վերaգրված այդ արտահայտության սահմանները: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այդ նախագծի շրջանակներում իրականացվող բեմադրությունները շատ քիչ են նման սովորական բեմադրությունների: Ավելի շուտ դրանք հիշեցնում են ընթերցանության երեկույթներ, որոնք հիմնված են ռուս դասականների ստեղծագործությունների վրա:
Այս նախագծում առանձնակի դիրք ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բանաստեղծ Վալենտին Գաֆտի ստեղծագործական երեկոն, որտեղ հեղինակի ներկայացմամբ շատ այլ գործերի հետ հանդիսատեսն ունկնդրեց նրա հայտնի էպիգրամները, լիրիկական բանաստեղծությունները, ռոմանսները, պիեսների առանձին դրվագներ:
Վերջերս կայացած երեկոյի ժամանակ Գաֆտը խոստովանեց, որ յուրաքանչյուր նոր բանաստեղծություն, որը նա անձամբ ներկայացնում է հանդիսատեսին, կարծես մի նոր դեր լինի և ինքը պատրաստ է կարդալ բոլորի համար, որպեսզի նրանց կենդանի արձագանքով հասկանա, թե ինչ է իր մոտ ստացվել:
«Ես ինձ պրոֆեսիոնալ չեմ համարում: Բանաստեղծն ունի բնազդ: Նա դեռ չի ավարտել, դեռ չի գրել վերջին բառը, սակայն արդեն թռչում է փողոց՝ որևէ մեկին կանգնեցնելու համար: Սա չի կարելի պահել, սա պետք է ստուգել: Պարտադիր չէ այնպիսի խելացին, տաղանդավորը լինի քո բարեկամը: Պետք է լինի ունկնդիր, որը ընդունում է այն, ինչը ցանկանում է տեսնել հեղինակը:»,- նշել է Գաֆտը:
Որպես բանաստեղծ, Վալենտին Գաֆտը մեկնարկել է էպիգրամներով, երբեմն կծու, շատ դիպուկ: Ոմանք նրա խոսքերից վիրավորվել են: Մյուսները, ավելի անվախները, խնդրել են, որպեսզի նա գրի նաև իրենց մասին: Ժամանակի ընթացքում Գաֆտի մուսան դարձել է բարի: Նա ձոներգեր է հղում բարեկամներին, գործընկերներին, իր ժամանակակիցներին՝ Վիսոցկուն, Օկուջավային, Լյուբիմովին, Միրոնովին, Վոլչեկին:
Այժմ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը իր բանաստեղծությունների ժողովածուի հրատարակությանն է նախապատրաստվում, որտեղ կներկայացնի նաև ֆանտասմագորիկ պիես Ստալինի և հայտնի պատմաբան Ռաձինսկու մասին: Այս գործն արտիստը շատ է կարևորում: Պիեսի վերջում Ստալինը ներողություն է խնդրում և հանդիպում Քրիստոսին:
Ասենք, որ Վալենտին Գաֆտը ապրում է նաև ակտիվ դերասանական առօրյայով: Նա մորուք է աճեցրել, որը պահանջում է առաջիկայում թատրոնում և կինոյում միանգամից երկու դերերով հանդես գալու անհրաժեշտությունը:
Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը՝ Վալենտին Գաֆտ