Բեմադրություն թանգարանում բացված ցուցահանդեսի հիման վրա
05.16.2017

Ներկայացման հերոսները ռուսական ավանգարդի առանցքային ներկայացուցիչներ Ստեպանովը, Մալևիչը, Տատլինը, Լիսիցկին, Մատյուշինը, Ֆիլոնովը, նրանց աշակերտները, բարեկամները և գաղափարակիցներն են:
Ներկայացման տևողությունը 3 ժամ է: «Անցնելով բոլոր բեմերով և անկյուններով, դուք կհայտնվեք «Ց՝պահանջ: Տարածաշրջանների թանգարաններից ռուսական ավանգարդի հավաքածո: Մաս 2-րդ» ցուցահանդեսում: Այսպես են գրում իրենց «թանգարանային» ներկայացման մասին կազմակերպիչները:
Ի դեպ, հենց այդ հավաքածոն էլ դարձել է նման ներկայացում պատրաստելու մտահղացման հիմնական մոտիվացիան:
Ասենք, որ ցուցահանդեսը Հրեական թանգարանում բացվել է դեռևս մարտի 30-ին և կշարունակվի մինչև մայիսի 28-ը: Այն 2016թ.-ին հաջողությամբ կայացած «Ց՝պահանջ» խորագրով 1-ին ցուցադրանքի շարունակությունն է: