Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոլոր տեսակի թատրոնները անհրաժեշտ են, բացի մեկից

05.24.2017

«Թատրոնը կարող է ասել ամեն ինչ»: Իր հրապարակումներից մեկում պնդում է ռուսաստանցի հայտնի թատերական ռեժիսոր Անատոլի Վասիլևը:

Ըստ նրա թատրոնը կարող է ասել «և ինչպես են ապրում աստվածները երկնքում, և ինչպես են քարանձավներում բանտարկվածները տառապում, և ինչպես է կիրքը վեհացնում, և ինչպես է սերը սպանում, և ինչպես է, որ բարի մարդն անհրաժեշտ չէ, և ինչպես է խաբեությունը թագավորում, և ինչպես են մարդիկ ապրում բնակարաններում, իսկ երեխաները փախստականների ճամբարներում և որքան հոգով անապատացած են վերադառնում, և ինչպես են սիրելիներից բաժանվում, թատրոնը կարող է ասել ամեն ինչի մասին»:

Ռեժիսորը հայտարարում է, որ թատրոնը կա և կմնա հավերժ:

Ըստ նրա հաջորդ հիսուն- յոթանասուն տարիներին, թատրոնն առանձնահատուկ կերպով է անհրաժեշտ: Որովհետև բոլոր տեսակի հանրային արվեստներից միայն թատրոնն է, որ «շրթից՝ շուրթ, աչքից՝ աչք, ձեռքից՝ ձեռք և մարմնից մարմին է...»: Ռեժիսորի կարծիքով թատրոնը միջնորդի կարիք չունի: «Մարդու և մարդու միջև լույսի թափանցիկ կողմն է,- նշում է նա,- ոչ հարավ, ոչ հյուսիս, ոչ արևելք, ոչ արևմուտք: Ինքնին լույս, բոլոր կողմերից լուսավորվող: Անմիջականորեն ճանաչելի թշնամաբար կամ բարեկամաբար տրամադրված ցանկացած մարդու համար»:

Թատրոնն անհրաժեշտ է զանազանությամբ:

Եվ տարբեր ուրիշներից, և տարբեր շատերից թատրոնի արխայիկ ձևերը պետք է պահանջարկված լինեն ամենից առաջ: Ծիսական ձևերի թատրոնը չպետք է հակադարձվի քաղաքակիրթ ժողովուրդների թատրոնին:

Նա կարծում է, որ աշխարհիկ մշակույթը բովանդակազրկվում է: Վասիլևի գնահատմամբ «Մշակութային տեղեկատվությունը» փոխարինում է պարզ էություններին և հանդիպումներին իրական մշակույթի հետ:

Վասիլևը պնդում է, որ թատրոնը բաց է և մուտքը՝ ազատ:

«Գրողը տանի բոլոր նորագույն սարքավորումներն ու համակարգիչները: Գնացեք թատրոն, զբաղեցրեք տեղեր պարտերում և ամֆիթատրոններում, խորամուխ եղեք բառի մեջ և դիտեք կենդանի կերպարներ: Ձեր առջև թատրոնն է: Մի քամահրեք այն և մի բաց թողեք ձեր շտապողական կյանքում»:

Ռեժիսորը կրկին պնդում է, որ բոլոր տեսակի թատրոնները անհրաժեշտ են, բացի մեկից՝ քաղաքական խաղերի թատրոնից, մկան քաղաքական թակարդի թատրոնից, քաղաքական գործիչնեի թատրոնից, քաղաքականության թատրոնից:

Նա մերժում է նաև ամենօրյա ահաբեկման թատրոնը, անհատական և կոլեկտիվ դիակների թատրոնը, արյան թատրոնը՝ հրապարակներում և փողոցներում, մայրաքաղաքում և գավառում, կրոնների և ազգերի միջև:


Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 896 անգամ