Ըստ գեղղեկի սիրահարվում են երիտասարդ տաղանդներին, որը շատ կարևոր է05.25.2017
Մոսկվայի «Գելիկոն-օպերա» թատրոնում այսօր մեկնարկում է «Նանո-օպերա» անունն ստացած մրցույթ, որի ժամանակ երիտասարդ ռեժիսորները հնարավորություն են ստանում իսկական թատերական բեմահարթակում ներկայացումներ բեմադրել պրոֆեսիոնալ արտիստների մասնակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
«Մեր մրցույթի շնորհիվ ի հայտ են գալիս անուններ մի այնպիսի հազվադեպ մասնագիտության ոլորտում, ինչպիսին «օպերային ռեժիսորն» է: Մասնակիցներին գնահատում են հայտնի օտարերրկրյա ռեժիսորները, տնօրենները, որոնք հետո սիրահարվում են Մոսկվային, երիտասարդ տաղանդներին, իսկ դա շատ կարևոր է երկրի համար»,- ասել է «Գելիկոն-օպերա» թատրոնի ղեկավար Դմիտրի Բերտմանը:
Ավանդաբար այս մրցույթը ընթանում է մի քանի փուլերով: Այս անգամ ևս այդ ավանդույթը պահպանվել է: Նախ, Կրասնոյարսկ քաղաքի օպերայի և բալետի թատրոնում կայացել է ստեղծագործական լաբորատորիա նրանց համար, ում մասնակցության դիմումները հաստատվել են: Իսկ հիմնական ծրագրի մեկնարկի նախօրեին կայացել է մրցույթ, որում հաղթողներին հնարավորություն է ընձեռվել այսօրվանից՝ մայիսի 25-ից 28-ը իրենց բեմադրությունները ներկայացնել «Գելիկոն-օպերա»-ի բեմում: