Մտահոգված են արվեստագետի նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքի համար
05.30.2017

Օրերս մշակույթի մի խումբ ֆրանսիացի գործիչներ բաց ուղերձ են հղել ի պաշտպանություն ռուսաստանցի ռեժիսոր, Մոսկվայի «Գոգոլ կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի:
Ուղերձի հեղինակները, որպես Կիրիլ Սերեբրեննիկովի, «Գոգոլ կենտրոնի», «Պլատֆորմա» և «7-րդ ստուդիա» նախագծերի բարեկամներ իրենց անվերապահ օժանդակությունն են հայտնում:
Նրանք նշում են, որ այդ թատերական կոլկտիվին մեծ վնաս է հասցվել և մտահոգություն են հայտնում համաշխարհային մակարդակի արվեստագետի նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքի համար՝ ընդգծելով, որ «դժվար չէ կատարվածի մեջ չտեսնել վախեցնելու հերթական փորձ»:
Ֆրանսիացի արվեստագետները հաստատում են, որ իրենք չեն կասկածում «Կիրիլի ազնվության և օրինապահության վրա, որը համարձակ կերպով առաջ է տանում քաղաքական մշակույթը ժամանակակից Ռուսաստանի ծանր, հաճախ դաժան ենթատեքստի պայմաններում»:
«Արդեն շատ տարիներ ռուսական թատրոնի և կինոյի այդ հանճարեղ ապստամբը վճրում է իր արվեստի ազատության համար: Մեզ ակնհայտ է թվում, որ այդ ազատությունն է այսօր ենթարկվում հարձակման և հարձակման է ենթարկվում Մոսկվայի ամենից ազատ թատերական տեղերից մեկը»,- նշված է ուղերձում:
Փաստաթղթի ֆրանսիացի հեղինակները իրենց համերաշխությունն են հայտնում ռուսաստանյան մշակութային հանրության հետ, որը «վերջին օրերի ընթացքում իր խոր դժգոհությունն է արտահայտում տեղի ունեցածի կապակցությամբ»:
Ուղերձի տակ կա ֆրանսիական մշակույթի շուրջ 20 գործիչների ստորագրություն, որոնց թվում Բենու Անդրեն (Շայոյի ազգային թատրոնի գլխավոր քարտուղար և ծրագրային խորհրդատու), Դավիդ Բոբյեն ( «Նորմանդիա-Ռուան» ազգային դրամատիկական կենտրոնի տնօրեն), Պատրիկ Ֆոլը (Կան քաղաքի թատրոնի տնօրեն), Դենի Լևանը (դերասան) և ուրիշներ:
Այս թեմայով այլ հղումներ-1