Կայացել է առաջին իմմերսիվ ներկայացման պրեմիերան06.02.2017
Նախօրեին, հունիսի 1-ին, Մոսկվայի «Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնում» կայացել է «Անտառ» վերնագրով պերֆորմենսի պրեմիերա, որն էլ կհիշատակվի որպես Ռուսաստանում մինչև երեք տարեկան երեխանների համար նախատեսված առաջին իմմերսիվ ներկայացում: Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»-ն: Բեմադրությունն իրականացվել էր այդ տարիքի երեխաների և նրանց ծնողների համար՝ «Բեյբի-միջավայր» նախագծի շրջանակներում:
Այս ներկայացման մեջ հանդիսատեսի դերում հանդես են եկել նաև բեմադրության մասնակիցները: «Անտառում չկան սուր անկյուններ և վտանգավոր առարկաններ, այնպես որ երեխաների համար սահմանափակման գործը կարող էր լինել միայն իրենց երևակայության մեջ: Պերֆորմենսի գլխավոր խնդիրն այն է, որ երեխաները ներգրավվեին ստեղծագործական գործընթացի մեջ և ծանոթանան իրենց համար նոր առարկանների, ձայների, զգացողությունների հետ:
«Յուրաքանչյուր մասնակիցը ներկայացում է բերում ոչ միայն իր անձնական և ստեղծագործական էներգիան, այլև շատ կոնկրետ առարկաններ»,- նշել է ներկայացման ռեժիսոր Եկատերինա Գաևան և հիշատակել, որ մի տեղից բերել են եղևնու կոններ, Նեպալից՝ այդ երկրի համար բնութագրական գլխարկ և այլն: «Մենք կարևորում ենք մշակույթների համատեղումը մեր փոքրիկների ստեղծագործական գործունեության ընթացքում»:
Ներկայացումը ծնվում է ամենապարզ առարկաներից՝ թղթից, ցորենից և նույնիսկ մակարոնից: Պրոֆեսիոնալ դերասանների և ծնողների հետ փոքրիկները զննում են բարակ թաղանթից պատրաստված ամպերը, լսում են անտառի լռությունը, պատսպարվում են անձրևից, քայլում են ժալյուզներից ու պաստառներից պատրաստված ծառերի միջով և այլն:
Ավելացնենք, որ այսօր «Բեյբի-թատրոն» ժանրը ակտիվորեն զարգանում է Մոսկվայի շատ բեմահարթակներում: ««Բեյբի-լաբ» ներկայացումներ են պատրաստվում Մեյերհոլդ կենտրոնում, Մայակովսկու անվան թատրոնում և այլուր: