Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է կինոյի և մշակույթի գործիչ Ռուբեն Գևորգյանցը

06.23.2017


Այսօր, Հունիսի 23-ին, երկարատև հիվանդությանից հետո, 71 տարեկան հասակում վախճանվել է հայ անվանի կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, «Հայք» կինոստուդիայի տնօրեն, Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Այդ մասին ՀՀ մշակույթի նախարարության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ռուբեն Գևորգյանցն ավելի քան 70 ֆիլմերի հեղինակ է: Նրա հասարակական, ազգային և մշակութային հետաքրքրությունները դրսևորվել են ամենատարբեր թեմատիկ ըդգրկումներով նկարահանված վավերագրական ֆիլմերում, որոնցից լայն հանրությանը հատկապես հայտնի են ղարաբաղյան պատերազմին նվիրված ֆիլմաշարը, Փարաջանովին և Տոնինո Գուերային նվիրված կինոժապավենները:

Ռուբեն Գևորգյանցը բազմաթիվ միջազգային կինոփառատոների դափնեկիր է: Նա հանդես է եկել նաև հեռուստատեսային առանձին հաղորդաշարերով և հրապարակել է մի շարք գրքեր:
    Դիտվել է 754 անգամ