Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բացօթյա ավանդական համերգը կազդարարի թատերաշրջանի ավարտը

06.24.2017


Արդեն 8 -րդ տարին անընդմեջ Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը իր հերթական թատերաշրջանը կեզրափակի բացօթյա համերգով, որին կմասնակցեն փառաբանված կոլեկտիվի գրեթե բոլոր առաջին մեծության աստղերը: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Արդեն ավանդական դարձած միջոցառումն այս անգամ կանցկացվի Արբատում, հունիսի 30-ին:

Իսկ թատերաշրջանի եզրափակիչ ակորդը, որը թվով 96-րդն է, կհնչի թատրոնի մեծ բեմում՝ գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի բեմադրած և արդեն միջազգային մեծ համբավ վայելող «Արքա Էդիպոս» ներկայացման ցուցադրությամբ, որտեղ զբաղված դերասանները, ներկայացումն ավարտվելուն պես, իրենց հանդիսատեսների հետ կմիանան Արբատ փողոցի տոնական հանդիսությանը:

Թատերաշրջանը համերգով փակելու նախաձեռնությունը վախթանգովյան թատրոնի երիտասարդ արտիստներինն է, որը ոչ միայն առաջին անգամ, այլև հաջորդ բոլոր տարիներին, արժանացել է թատրոնի ղեկավարության հավանությանը և օժանդակությանը:
    Դիտվել է 710 անգամ