Կրկեսային երաժշտությանը նվիրված ինտերակտիվ ցուցահանդես
07.19.2017

Ըստ թանգարանի մամլո ծառայության տարածած հաղորդագրության ցուցադրանքում տեղ են գտել յուրահատուկ ինտերակտիվ ցուցանմուշներ և առարկաներ, որոնք եղել են խորհրդային կրկեսում հանդես եկած տարբեր արտիստների աշխատանքային ռեկվիզիտը, օրինակ՝ Յուրի Նիկուլինի գիթառը, Կարանդաշի «հրանոթը» կամ Էմիլ Կիոյի «սղոցի սեղանը» և այլն:
Ցուցանմուշների մի մասը թանգարանին են տրամադրել հենց իրենք՝ արտիստները: Այստեղ կարելի ծանոթանալ նաև տարբեր ներկայացումների ազդագրեր, որոնց վրա կան երաժշտության մասին հիշեցնող ինչ-ինչ պատկերներ:
Ցուցահանդեսի նյութերը հարստացվել են նաև այլ թանգարաններից բերված թեմատիկ հետաքրքրական նյութերով: