Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնները կդադարեն պիեսներ բեմադրել երեխաների համար

07.20.2017


Ռուսաստանում պետական ֆինանսավորմամբ մեկնարկել է «Թատրոնը երեխաներին» նախագիծը, որի համար երկրի բյուջեից տարեկան կհատկացվի 300 մլն ռուբլի: Այս նույն ծրագրի համար ֆինանսավորում է նախատեսվում նաև տարածքային և մունիցիպալ բյուջեներից: Թատրոնների ներկայացուցիչները այս ծրագրով նախատեսված միջոցների բաշխման հարցով պահանջում են հասարակական կոշտ վերահսկողության իրականացում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Նախագծի գաղափարը հղացել է դերասան Սերգեյ Բեզռուկովը: Նրա կարծիքով, եթե այսօր պետությունը չօգնի, ապա վաղը թատրոնները կդադարեն պիեսներ բեմադրել երեխաների համար, քանի որ տնտեսական առումով դա նպատակահարմար չէ:

Սանկտ-Պետերբուրգի տիկնիկային մեծ թատրոնի տնօրեն Ալեքսանդր Կալինինը նշել է, որ ֆինանսները բաշխելիս շատ կարևոր է ուշադրությունը տարածաշրջանների թատրոնների վրա ուղղելու խնդիրը, որոնց մի մասի համար դաշնային պետական միջոցներն անհասանելի են: Նա նաև նշել է, որ իրենց տիկնիկային թատրոնը, ինչպես և երկրի մանկական թատրոններից շատերը, մանուկների համար նախատեսված թատերական նախագծերին աջակցելունպատակով հաճախ են բեմադրում ներկայացումներ մեծահասակների համար: Նրա ասելով Սանկտ-Պետերբուրգի տիկնիկային մեծ թատրոնում տարեկան ցուցադրվում է 400 ներկայացում, որոնցից 100-ը հասցեագրված են մեծահասակներին:

Թեև թատրոնների ներկայացուցիչները նշել են, որ հատկացված 300 մլն-ը Ռուսաստանի բոլոր թատրոններին բաշխելու պարագայում կաթիլ է ծովում, սակայն այն փաստը, որ այսպիսի գործընթաց է սկսվում, ուրախալի է:

Ավելացնենք, որ պետության կողմից մանկական թատրոններին հատկացված 300 մլն-ից 220 մլն-ռուբլին կհատկացվի տարածքային և մունիցիպալ թատրոններին:
    Դիտվել է 1020 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների
    <Նախ.Հաջ.>
    Ապրիլ 2025
    երկերքչրքհնգուրբշբթկիր
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930