Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հերոսներին ներդրել է թանգարանային սրահի միջավայրում

08.30.2017

Այսօր, օգոստոսի 30-ին Մոցարտի ծննդավայր Զալցբուրգ քաղաքում «Լուկրեցիա Բորջիա» օպերայի ներկայացմամբ կավարտվի աշխարհի երաժշտական թատերական արվեստի նշանավոր միջազգային փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vedomosti.ru»-ին:

Ինչպես սովորաբար, այս տարի նույնպես, միջոցառման ծրագրում տեղ էին գտել 8 պրեմիերա, որոնցից էին Դոնիցետիի «Ֆավորիտուհին» օպերայի համերգային կատարումը և Դանիել Բարենբոյմի «Տրիստանը և Իզոլդան» հատուկ նախագիծը, որտեղ ընդգրկվել էր բացարձակ վագներյան երգեցողության մի ողջ աստեղաբույլ՝ Վալտրուդ Մայեր, Եկատերինա Գուբանովա, Պետեր Զայֆերթ և Ռենե Պապիե:

Իսկ ավելի ճշգրիտ լինելու դեպքում նշենք, որ լիարժեք ներկայացումների պարագայում պրեմիերաները 5-ն էին՝ Փառատոնի համար ծրագրային Մոցարտ՝ «Դոն Ժուան», ոչ պակաս կարևոր Ռիխարդ Շտրաուս՝ «Վարդի ասպետը», Վերդիի «Տրուբադուրը, հազվադեպ կատարվող «Ֆյերրաբրասը» և ֆրանսիացի կոմպոզիտոր Մարկ Անդրե-Դելբավիի «Շարլոտա Սալոմոն» ժամանակակից օպերան:

Զալցբուրգյան փառատոնի 2017թ.- սենսացիան դարձավ «Տրուբադուրը, որը բեմադրել է հանրահայտ լատիշ բեմադրիչ Ալվիս Հերմանիսը:

Առաջին անգամ 20-րդ դարի օպերայից շրջվելով՝ նա անդրադարձել էր քրիստոմատեական խաղացանկի: Այստեղ հանդես էին գալիս Աննա Նետրեբկոն, Պլասիդո Դոմինգոն, կանադացի երգչուհի Մարիա Նիկոլ-լեմյոն, Ֆրանչեսկո Մելին: Այս ներկայացման մեջ բեմադրիչը դերասանական խաղը ուղղորդելու խնդիր չի էլ փորձել լուծել: Նա, պարզապես, օպերայի հերոսներին ներդրել է թանգարանային սրահի միջավայրում, որտեղ իրենց վրա ամրացված հայտնի գեղանկարներով երևացող պտտվող ու շարժվող հսկայական սալերը ստեղծում էին դինամիկ ֆոն:

Իսկ ընդհանրապես, զալցբուրգյան այս տարվա փառատոնը մասնագետների կարծիքով հաջողված և չհաջողված ներկայացումների թվով հավասարաչափ 2 մասի է բաժանվել: Ոմանց կարծիքով սա վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք, որ Զալցբուրգն այն քաղաքն է, որտեղ բեմահարթակը այնպիսի բաղադրիչներից է, որը երաժշտականից բավականին ետ է մնում:

Ավելացնենք, որ Զալցբուրգի փառատոնի ակունքները սկսվում են 1920թ.-ից: Այս միջոցառման ծրագրում ընդգրկվում են բազմաթիվ օպերային բեմադրություններ և համերգներ, ինչը ապացուցվեց նաև 2017թ.-ին:
    Դիտվել է 743 անգամ