Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նշանավոր թատրոնը մեկ թատերաշրջանում կունենա 9 պրեմիերա

08.31.2017

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը այսօր սկսում է իր նոր թատերաշրջանը: Այդ մասին ՞ «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ գործող թատերախումբը նոր սեզոնում իր հանդիսատեսին կներկայացնի 9 նոր ներկայացման պրեմիերա, իսկ այսօր կցուցադրվի ամերիկացի դրամատուրգ Վուդի Ալենի «Ամուսինները և կանայք» պիեսը՝ Կոնստանդին Բոգոմոլովի մեկնաբանությամբ:

Նոր թատերաշրջանում թատրոնը նախատեսում է նաև երկու հոբելյանական երեկո՝ նվիրված Մաքսիմ Գորկու 150 ամյակին և դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոյին:
    Դիտվել է 761 անգամ