Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նկարագրել է անհասկանալի այբուբենով անհայտ լեզվով

09.10.2017

Նախօրեին, սեպտեմբերի 9-ին, Մոսկվայի Գորկու անվան և արվեստների «Մուզեոն» զբոսայգիներում մեկնարկել է «Պայծառ մարդիկ» երկօրյա փառատոնը, որի գլխավոր պրեմիերան համարվում է 10 ժամ տևողությամբ «Գունավոր երազներ» ներկայացումը՝ հիմնված իտալացի ճարտարապետ և արդյունաբերության դիզայներ Լուջի Սերաֆինի «Սերաֆինի կոդը» գրքի: Այդ մասին «colta.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Գունավոր երազները» կդառնան անհայտ աշխարհի դիտողական հանրագիտարանի առաջին բեմական տարբերակը, որը հեղինակը նկարագրել է անհասկանալի այբուբենով և անհայտ լեզվով՝ 360 էջում: Գիրքը լույս է տեսել 1970թ.-ին: Այն Լուիջի Սերաֆինին մտահղացրել են Վոյնիչի ձեռագիրը, Խորխե Լուիս Բորխեսի «Թլյոն, Ուքբար, Օրբիս, Թերփիուս» պատմվածքը, հոլանդացի նկարիչներ Ջերոնիմուս Բոսխի և Մաուրից Քորնելիս Էսչերի ստեղծագործությունները:

Փառատոնը նախաձեռնած «Պայծառ մարդիկ» գործակալության պատրաստած ներկայացման մեջ ռեժիսոր Անդրեյ Սմիրնովը և խորոգրաֆ Վիտալի Բորովիկը ընդգրկել են 60 արտիստների:

Անհայտ աշխարհի կերպարը, որը նկարագրված է «Սերաֆինի կոդում» կերտվել է բարդ դեկորացիաների և ֆանտաստիկ հագուստների միջոցով՝ ըստ նկարիչ և հագուստի դիզայներ Վեներա Կազարովայի էսքիզների:

Գորկու անվան զբոսայգու տարածքը բաժանվել է 4 հատվածների, որոնք կոչվում են «Երազատեսության», «Զարմանալի այգի», «Քաղցրավենիքի քաղաք» և «Նկուղային գաղտնիքներ»: Այդ հատվածներից յուրաքանչյուրը, ըստ փառատոնի արթտնօրեն Մարիա Գալպերինայի, տանում է դեպի երևակայության և զարմանալի կերպարների աշխարհ:

«Գունավոր երազները» նախօրեին հանդիսատեսներին ցուցադրվել է երկու անգամ: Եվս 2 ներկայացում կցուցադրվի այսօր՝ սեպտեմբերի 10-ին:

Ի դեպ, երկօրյա մոսկովյան փառատոնին մասնակցում են նաև ֆրանսիական «Remue Ménage» թատերրական ընկերությունը և փողոցային տարածքներում բեմադրություններ ներկայացնելու մեջ մասնագիտացող մի շարք ռուսական առաջատար թատրոններ:

Փառատոնի ծրագրի շրջանակներում նաև Գորկու անվան զբոսայգու ծառուղիներում հարմարեցվել են արթ արհեստանոցներ, իսկ արվեստների «Մուզեոն» զբոսայգին վերածվել է նորաձևության («fashion») լաբորատորիայի:
    Դիտվել է 822 անգամ