Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կյանքից հեռացել է բրիտանական թատրոնի «կնքահայրը»

09.13.2017

87 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանական թատրոնի «կնքահայրը»՝ Արքայական ազգային թատրոնի նախկին գլխավոր ռեժիսոր Փիթեր Հոլլը: Նա վախճանվել է Լոնդոնում, Համալսարանական քոլեջի հիվանդանոցում: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Փիթեր Հոլլը անգլիական թատրոնի պատմություն է մտել որպես 1960 թ.-ին Էյվոնի վրա Սթրադֆորդ քաղաքում Արքայական շեքսպիրյան ընկերության հիմնադիր, որը նա ղեկավարել է 8 տարի: Բացի այդ, 1973 -1988թթ-երին ռեժիսորը ղեկավարել է Արքայական ազգային թատրոնը:

1983թ.-ին Հոլլը բեմադրել է «Նիբելունգի մատանին», որի ամբողջական տարբերակը ցուցադրվել է Ռիխարդ Վագների 100-ամյակին նվիրված Բայրոթի օպերային փառատոնում:

Փիթեր Հոլլը ամերիկյան թատերական գլխավոր մրցանակի՝ «Թոնիի» կրկնակի, Լոուրենս Օլիվյեի անվան բրիտանական մրցանակի դափնեկիր է և Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր:

Փիթեր Հոլլը հանդես է եկել նաև կինոյում: 1995թ.-ին նա նկարահանեց «Երբեք մի խոսիր անծանոթների հետ» թրիլլերը, որը մեծ աղմուկ առաջացրեց կինոաշխարհում:
    Դիտվել է 938 անգամ