Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դել արթ կատակերգության կանոններով սիրահարն իրավունք չունի թաքցնել իր դեմքը

09.27.2017


Մոսկվայում կրկին իր վտանգավոր հանելուկներն է առաջադրում արքայադուստր Տուրանդատը: Քմահաճ արքայադստեր մասին ներկայացումը Ռուսաստանի մայրաքաղաքում 20-ական թվականներին դարձել էր Վախթանգովի թատրոնի այցեքարտը, որտեղ հանճարեղ հայ ռեժիսորը առաջ էր քաշում «թատրոն-տոնակատարության» իր հայեցակարգը: Իսկ այսօր իտալացի Կառլո Գոցիի ստեղծագործությունը ներկայացնում են Շչուկինի անվան թատրոն ստուդիայի ավարտական կուրսի ուսանողները: Նրանց մասնակցությաամբ այս դիպլոմային աշխատանքը բեմադրել է, ոչ ավելի, ոչ պակաս՝ Իտալիայի դրամատիկական արվեստի ակադեմիայի ռեկտոր, դել արթ կատակերգության մասնագետ Կլաուդիո դե Մալյոն: Այդ մասին «tvkultura.ru» -ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Իտալիայում ավելի շատ սիրում են Պուչինիի «Տուրանդոտ» օպերան, իսկ Գոցիին բացում են միայն հիմա: Վախթանգովն իրոք առաջինն էր, որը հասկացավ Գոցիին ամբողջ խորությամբ և գեղեցկությամբ: Սա արխետիպային ներկայացում է: «Տուրանդոտում» ներկայացված է մարդու փոխակերպման ընթացքը: Սկզբում պատերազմ՝ արքայադուստրը դիմադրում է ամեն ինչին: Սակայն, աստիճանաբար, սերը փոխում է նրան: Սերը կարող է փոփոխել և փրկել: Ինձ համար դրանում է «Տուրանդոտի» գլխավոր իմաստը»,- ասել է ռեժիսորը:

Ներկայացման բոլոր դիմակները հատուկ պատրաստվել են Իտալիայում: Դրան՝ ժառանգական վարպետի ձեռքի աշխատաներ են և յուրաքանչյուրն արժե 300 եվրո:

Ներկայացման մեջ բոլոր զգացմունքները բացահայտվում են մարմնի միջոցով: Ուսանողները դել արթ կատակերգության այս կանոնը սովորում են աշխատանքի ընթացքում: Երիտասարդ Կալաֆի դերակատար Անատոլի Իշչենկոն ափսոսում է , որ իր հերոսը հանդես է գալիս առանց դիմակի: Սակայն դել արթ կատակերգության կանոններով սիրահարը իրավունք չունի թաքցնել իր դեմքը:

Իսկ Տուրանդոտի հագուստը, որ անհավանական գեղեցիկ է և դերասանուհու համար բավականին ծանր, իսկական չինական կիմանո է:

Այս թատերաշրջանում Շչուկինի անվան ինստիտուտում իրենց բեմադրություններն են պատրաստում միանգամից 3 օտարերկրացի ռեժիսորներ: Սակայն առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել «Տուրանդոտը»:

«Հուսով ենք, որ ներկայացումը դուր կգա Վախթանգովի անվան թատրոնին, կամ Սիմոնովյան հարթակին, կամ էլ Նոր բեմին, որն արդեն բացվել է և մեզ կմաղթեն բարի ճանապարհ»,- այս ներկայացման ընթացքը շարունակելու մասին իր գաղտնի հույսերն է բարձրաձայնել նաև Շչուկինի ինստիտուտի ռեկտոր Եվգենի Կնյազևը:
    Դիտվել է 1033 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների