Ռեժիսորի աշխատասենյակը վերածվել է ինտերակտիվ հիշողությունների գոտու10.06.2017
Մոսկվայի Տագանկայի թատրոնում բացվել է ինտրակտիվ թանգարան՝ նվիրված այդ թատրոնի հիմնադիր, ռեժիսոր Յուրի Լյուբիմովին: Նա ժամանակին երազում էր թատրոնի շենքի իր աշխատասենյակը, որի պատերին հատակին և առաստաղին իրենց ինքնագրերն են թողել նշանավոր բազմաթիվ մարդիկ, վերածվի հիշողությունների յուրահատուկ գոտու: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:
Նրա գործընկերները հիշում են, որ Լյուբիմովը Տագանկայում իր համար ընտրել էր, ոչ թե լուսավոր ու մեծ աշխատասենյակներից մեկը, այլ մի մռայլ, խավար տարածաթուն, որտեղ նույնիսկ արևի լույսը չէր հասնում:
Այդ սենյակն այսօր նորոգվել է, սակայն բարձերով բազմոցը, դաշնամուրը, որի վրա ռուսաստանցի շատ հայտնի դերասանների դեմքերով տիկնիկներ են շարված, կրկին նախկիննրն են: Այստեղի թանկարժեք իրերից մեկը բանաստեղծ, երգիչ և դերասան Վլադիմիր Վիսոցկու գիթառն է, որը կախված է առաստաղից և օտար ձեռքերի համար միանգամայն անհասանելի է:
Ճիշտ է, Լյուբիմովի աշխատասենյակ մտնելու հնարավորությունը սահմանափակ է լինելու, բայց որպեսզի այցելուները զգան այստեղի անսովոր մթնոլորտը, որոշվել է կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ: Թատրոնի երկրորդ հարկի միջանցքում ցուցադրվում են նշանավոր անձանց ինքնագրերի տեսագրությունները, իսկ դրանց տերերը իրենց հիշողություններն են պատմում Տագանկայի հիմնադրի ու արտիստների մասին:
Լյուբիմովի աշխատասենյակի վիրտուալ թանգարանում էքսկուրսիան տևում է 15 րոպե, որի ընթացքում այցելուի առաջ բացվում են թատրոնի ստեղծման և զարգացման բոլոր փուլերը:
Ավելացնենք, որ Լյուբիմովին, Տագանկայի թատրոնին ու այնտեղ ստեղծագործող արտիստներին նվիրված վիրտուալ թանգարանը նվիրվել է մեծ ռեժիսորի 100-ամյակին, որը 2017թ.-ին լայնորեն նշվել է Ռուսաստանում: