Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Ֆոկին. «Դա Մեյերհոլդի աշխարհն էր, սակայն ըստ Գոգոլի»

10.20.2017


-Իմ կարծիքով ռեժիսուրան հեղինակային մասնագիտություն է: Այդ մասին ասել է դեռ Մեյերհոլդը: Եվ ես նույնպես հետևում եմ այդ փիլիսոփայությանը:

Այդ մասին Մոսկվայում ընթացող թատերական բիենալեի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինի խոսքերը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ըստ նրա ռեժիսոր լինելը որոշվում է ոչ դիպլոմով և ոչ էլ՝ համալսարանով: Արհեստին անհրաժեշտ է տիրապետել, սակայն, ամենից առաջ, ռեժիսորը ներկայացման հեղինակ է, որը հորինում է նոր աշխարհ:

Ֆոկինի կարծիքով , չնայած, որ ներկայացումը ռեժիսորի հեղինակային աշխատանքն է, բայց և այնպես, չի կարելի անտեսել պիեսի հեղինակին և ստեղծել ինչ-որ մի բան, որը բացարձակապես իրենն է: Նա նշում է, որ «եթե ցանկանում ես խոսել քոնի մասին, ապա ինքդ գրիր պիեսը»:

Նա ընդգծում է, որ գործ ունենալով դրամատուրգիայի հետ, «դու պետք է ոչ թե պարզապես հաշվի առնես հեղինակին, այլ համագործակցես նրա հետ: Երբեմն բառերն այնքան կարևոր չեն, որքան ոգին»:

«Դու չպետք է վիրավորես հեղինակին՝ թռչկոտելով նրա շիրիմի վրա, սակայն դու նաև չպետք է նրա առաջ չոքես, զգալով, որ նա մեծ է, իսկ դու՝ ոչ»,- ասում է Ֆոկինը:

Այդ հարաբերությունների մեջ կարևորը ռեժիսորը համարում է այն, որ գտնվի միջինը: Իսկ դա անելն այդքան էլ դյուրին չէ:

Ֆոկինը հիշում է, որ, երբ Մեյերհոլդը բեմադրում էր «Ռևիզորը հիմքում դնում էր ոչ միայն այդ պիեսը, այլև ինչ-ինչ դրվագներ գրողի այլ ստեղծագործություններից: Նա առաջինն էր, որ ներկայացրեց մի ողջ աշխարհ: Դա Մեյերհոլդի աշխարհն էր, սակայն ըստ Գոգոլի:




Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
    Դիտվել է 937 անգամ