Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակութային ֆորումում աշխարհի մի շարք խոշոր թատրոններ կներկայացնեն իրենց բեմադրությունները

10.31.2017


2017թ.-ի նոյեմբերի16-18-ին կկայանա Սանկտ-Պետերբուրգի 6-րդ մշակութային ֆորումը, որի շրջանակներում Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կհյուրընկալվեն նաև աշխարհի մի շարք երկրների խոշորագույն թատերական կոլեկտիվներ և հայտնի գործիչներ: Հյուրերի թվում կլինեն, օրինակ, Լեհական ազգային «Նարոդովի» թատրոնը (այն կներկայացնի լիտվացի ռեժիսոր Էյմունտաս Նյակրոշյուսի «Ձյադի» բեմադրությունը) , ճապոնացի հայտնի ռեժիսոր , «Թոգիի Սուզուկի թատրոնի» հիմնադիր Թադաշի Սուձուկին (կներկայացնի իր հեղինակային պերֆորմենսը), Հուգարիայի ազգային թատրոնը (կներկայացնի ՝ ըստ Ֆեոդոր Դոստոևսկու պատմվածքի Վալերի Ֆոկինի իրականացրած«Կոկորդիլոսը» բեմադրությունը):

Ֆորումի աշխատանքի օրերին պետերբուրգյան մի շարք թատրոններ կցուցադրեն իրենց նոր պատրաստած ներկայացումները, մասնավորապես Փոքր դրամատիկական թատրոն- Եվրոպայի թատրոնը կներկայացնի «Հաղթանակ արևի նկատմամբ» ֆուտուրիստական բեմադրությունը (ռեժիսոր՝ Միխայիլ Մատյուշին), իսկ Տոլստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնը կցուցադրի «ԱնՁեռնմխելիները» սոցիալական թատերական նախագիծը:

Թատերոնի մակարդակում, ֆորումի շրջանակներում, նախատեսված են նաև վարպետաց դասեր ոլորտի խոշոր մասնագետների մատուցմամբ, մասնավորապես դասախոսությամբ հանդես կգան Հայներ Գեբելսը, Անատոլի Վասիլևը, Վենիամին Ֆիլշտինսկին:

Կկայանա նաև կլոր սեղան ռեժիսորների մասնակցությամբ՝ «Հեղափոխություն արվեստում» թեմայով, որտեղ մասնավորապես կխոսեն թատրոնի նոր զարգացման միտումների մասին:

Առաջին անգամ այս ֆորումի շրջանակներում կլոր սեղանի շուրջ կհավաքվեն նաև թատրոնի երիտասարդ նվիրյալ-մասնագետները, որոնք քննարկումը կկազմակերպեն «Ապագայի թատրոնը» թեմայով:
    Դիտվել է 1052 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների