Համանման փորձի անալոգով ծնվեց գաղափարը
10.31.2017

Դասական կոմպոզիտորի լեգենդար ստեղծագործությունը այդ ձևաչափով ներկայացնողը Նյու-Յորքի «Bessie » պարային մրցնակաբաշխությանն անվանակարգված խորեոգրաֆ Ջենիֆեր Վեբերն է, որն արդեն 15 տարի ղեկավարում է հիպ-հոպ ժանրում կանանց առաջին «Decadancetheatre » թատրոնը: Այս ժանրը Ջենիֆերի համար հաղորդակցման միջոց է, նոր լեզու և հասկանալի է երիտասարդներին:
«Հրեղեն հավքը» հիփ-հոփ ժանրում ռուս-ամերիկյան համատեղ նախագծի երկրորդ օրինակն է: Մինչ այդ, 2014թ.-ին հիփ-հոփ ժանրով ներկայացվել էր Չայկովսկու «Շչելկունչիկ» -ը, որի գործողությունները Վեբերը տեղափոխել էր Նյու-Յորք:
Այն ժամանակ Վեբերը ասել էր. «Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են Շեքսպիրի դասական ստեղծագործությունները ձևափոխում ժամանակակից մոտիվի: Եվ դրամատիկականի համանման փորձի անալոգով ծնվեց գաղափարը՝ ժամանակակից դարձնել նաև դասական բալետը»:
Ներկայացումը կկայանա Մոսկվայի երաժշտության տանը՝ նոյեմբերի 7-ին և 8-ին: