Ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին վերջին հրաժեշտը կկայանա թատրոնում
11.01.2017

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ:
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, կայացած նիստում հանձնաժողովը որոշեց արվեստագետի հոգեհանգստյան արարողությունը թատրոնում կազմակերպել նոյեմբերի 3-ին, ժամը 18։00-ից 20։30-ը, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 11։00-ից 13։00-ին։
Հուղարկավորությունը կկայանա Երևանի Քաղաքային պանթեոնում։
Այս թեմայով այլ հղումներ-1